«Էգը էգ լինի, որձը՝ որձ, աղջի՛կ ջան: Հիմա էգն ու որձը խառնել եք իրար, էդպես չի կարելի, չէ՞, վերջը ամոթ է». Վարդան Ղուկասյան
«Ոչ բոլոր մարդիկ հավասար իրավունքներ չունեն: Դա Եվրոպայում է, իսկ մեր Հայաստանում մեր ավանդականն ավելի կարևոր է, քան այդ ամեն ինչը, որ դուք բերում եք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ խոսելով տրանսգենդերի հետ կապված միջադեպի մասին և պատասխանելով հարցին, թե արդյոք բոլոր մարդիկ հավասա՞ր իրավունքներ չունեն:
Ըստ նրա՝ դա խայտառակություն է, որ ՀՀ-ի թիվ մեկ քաղաքական ամբիոնը տրամադրվել է նմանատիպ մարդկանց: Ղուկասյանի խոսքով՝ այդ մարդկանց անունները չպետք է տալ, որովհետև զգում է, որ երբ շատ է տրվում նրանց անունները, դա նպաստում է երեխաների այլասերմանը.
«Էդպիսի այլասերված վարք ու բարք ունեցողները թող գնան Հոլանդիայում ապրեն, ոչ թե Հայաստանում: Եվրոպայում աճը 70% պակասել է, ծնելիություն չկա, աճ չկա, մուսուլմանները լցվել են: Մի բան գիտեմ, որ էդպիսի մեղքը ոչ միայն մարմինն է սպանում, այլ հոգին է սպանում: Երբ որ մենք Աստծո պատժի տակ ենք ընկնում դառնում ենք Սոդոմ ու Գոմոր քաղաքաները, դա ամենամեծ մեղքերից մեկն է, որ Աստծո զայրույթն է բերում մեր երկրի վրա: Հիմա ի՞նչ ենք ուզում մենք: Չե՞նք բավարարվում ինչ-որ Աստված մեզ ստեղծել է, ինչ-որ տվել է, ուրի՞շ բան ենք մտածում: Այլասերվածության չափ ու սահման կա մի քիչ»:
Վ.Ղուկասյանը հայտարարեց, թե բռնության կողմնակից չէ, սակայն նմաններին վտարելու կողմնակից է. «Էգը էգ լինի, որձը՝ որձ, աղջի՛կ ջան: Հիմա էգն ու որձը խառնել եք իրար, էդպես չի կարելի, չէ՞, վերջը ամոթ է: Եվրոպա , Եվրոպա… հասկացանք Եվրոպա: Եվրոպան էլ չափ ու սահման ունի»: