Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն պարտավորագիր է ստորագրել, որում խոստացել է պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու դեպքում «Դոնբասն ու Ղրիմը վերադարձնել» Կիեւի հսկողության ներքո, տեղեկացնում է հանդեսը:
ԱԱԾ Նախկին պետի տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանին վրդովեցրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» վերաբերյալ հայտարարությունները։ Ասում է՝ դեռ ամիսներ առաջ է զգուշացրել, որ վարչապետը դադարեցնի նման խոսելաոճը և բռնության կոչերը։
Կառավարությունը բավարարեց երեք ընկերությունների արտոնություններ տալու հայտը:
Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը վավերագրական ֆիլմ է ցուցադրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի՝ Հանոյում կայացած գագաթնաժողովի մասին, բայց չի պատմել, որ երկու ղեկավարները հանդիպմանը չեն կարողացել համաձայնության հասնել:
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև Ամիրյան փողոցում մարտի 4-ի կեսգիշերին տեղի ունեցած դեպքով Մալյանը հարցաքննվել և ճանաչվել է տուժող:
Մշակույթի նախարարության 70 ՊՈԱԿ-ների գործունեության հարցում փոփոխություններ անպայման լինելու են։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։
Գարնանային տոների առթիվ՝ «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi» և այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում հաճախորդները կստանան 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան 30 օրով:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի հետ պատասխան խաղի արդյունքը:
Անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» ուսանողական խմբի անդամների միջև տեղի ունեցած միջադեպին, Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ համացանցից տեղեկացել է, որ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության համար։
ԱԱԾ նախկին պետի տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարություններին, որ մարտի 1-ի դեպքերն արդեն բացահայտված են, նկատեց, եթե մարտի 1-ը բացահայտված է՝ ո՞ւր են հանցագործները։
«Ղեկավարների մակարդակով առաջիկա հանդիպումից բեկում չեմ ակնկալում»,- մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով առաջիկա բարձրաստիճան հանդիպման օրակարգին ու հանդիպումից ակնկալիքներին:
Կոնվերս Բանկը շնորհավորում է կանանց գարնանային տոների կապակցությամբ և հանդես գալիս մի քանի անակնկալով:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ստանձնել է Քաբուլում հանրահավաքի ժամանակ կատարված հարձակման պատասխանատվությունը:
«Իրենք շատ լավ հասկանում են, որ դա պետք է լինի կողմերի համաձայնությամբ: Տվյալ պարագայում խնդիրը կայանում է նրանում, որ Բաքվի համար դա շատ ծանր քայլ է, և ինքն ամեն գնով ձգտելու է, որպեսզի դա չլինի, որովհետև այն պահից, երբ ԼՂՀ-ն՝ որպես լիարժեք բանակցային կողմ նստեց բանակցության սեղանի շուրջ, իրենց ամբողջ քարոզաչական մեքենայի, այսպես ասած, մեխը քանդվելու է»:
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի առանձնակի ծանր հանցագործությունների դատարանը երկրում որպես գերի գտնվող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին փետրվարի 27-ին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
Թաիլանդի Սահմանադրական դատարանն արգելել է «Թաի Ռաքսա Չաաթ» ընդդիմադիր կուսակցությունը, որն ավելի վաղ փորձ էր ձեռնարկել երկրի թագավորի քրոջը՝ արքայադուստր Ուբոլա Ռաթանային առաջադրելու վարչապետի պաշտոնին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հնաբերդ համայնքի ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկված ArCa, Visa և MasterCard համակարգերի քարտերի PIN կոդերն այսուհետ հնարավոր է ստանալ նաև sms հաղորդագրությամբ։
Եվրամիության երկրների խորհուրդը չի ընդունել Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված երրորդ երկրների ցուցակը, որոնք թույլ կանոններ ունեն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ:
Վարչապետի տիկնոջ խոսնակն արձագանքում է Աննա Հակոբյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու մասին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված լուրերին:
Անդրադառնալով վարչապետի Իրանում հնչեցրած այս հայտարարությանը, 168.am-ը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ վարչապետն իր այս հայտարարությունն արեց Իրանում, ինչո՞ւ անուններ չհրապարակեց, և հնարավո՞ր է, որ վարչապետին տվել են այդ օտարերկրյա գործակալների ցուցակը։
Ամերիաբանկը միամսյակի կապակցությամբ շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին և հանդես է գալիս հատուկ առաջարկով: Մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ հաճախորդները հնարավորություն կունենան կատարել ապառիկ գնումներ՝ առաջին 3 ամիսների ընթացքում չվճարելով տոկոսներ և սպասարկման վճարներ:
Անտրամաբանական է խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը:
Հայաստանում բարելավվում են «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները: Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի ««Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» նախագծում փոփոխություններ իրականացնելու նախագիծը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը շատ չի ուշանա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Երբևէ չի հայտարարվել, թե ՀՀ կառավարությունը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից:
Մասնագետը գործող պայմանագիր ունի նորվեգական ակումբի հետ:
«ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ 50 մլրդ դոլարի հայցի մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա, միայն կցկտուր տեղեկություններ են, բայց եթե նման հայց էլ ներկայացվի, դա այնպիսի գործ կլինի, որը կտևի շատ երկար, գուցե տասնամյակներ քննվի»:
Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, շարունակում է պնդել՝ որդու սպանությունը կատարվել է ոչ թե մեկ հոգու, այլ խմբի կողմից: