Բաժիններ՝

ԻՊ-ն ստանձնեց Քաբուլում վարչապետի մասնակցությամբ հանրահավաքում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ստանձնել է Քաբուլում հանրահավաքի ժամանակ կատարված հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին ասված Է աֆղանական կայքերում հրապարակված հաղորդագրությունների մեջ:

Ավելի վաղ Աֆղանստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ Քաբուլում աֆղանցի շիա առաջնորդ Աբդուլա Ալի Մազարիի հիշատակի կապակցությամբ տեղի ունեցած հանրահավաքում ականանետային գնդակոծման հետեւանքով զոհվածների թիվը հասել է երեքի, վերքերով հիվանդանոցներ է տեղափոխել 22 մարդ:

Մարտի 7-ին Քաբուլում անցկացված հանրահավաքին մասնակցել են Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլան, երկրի նախկին նախագահ Համիդ Քարզայը, Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Սալահուդդին Ռաբանին, Աֆղանստանի նախագահի նախկին խորհրդական եւ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Խանիֆ Աթմարը, Աֆղանստանի նախագահի թեկնածու, Աֆղանստանի ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Աբդուլ Լաթիֆ Փեդրամը:

Ինչպես ավելի վաղ հայտնել են աֆղանական ԶԼՄ-ները, ակցիային եկել էր առնվազն 5 հազար մարդ,: Գնդակոծման հետեւանքով վիրավորվել է Աֆղանստանի նախագահի թեկնածու Փեդրամը: Աթմարը չի տուժել, բայց վերքեր են ստացել նրա ութ թիկնապահները: Հատուկ նշանակության ուժերը շրջապատել են այն տունը, որտեղից կատարվել է գնդակոծությունը, մեկ կասկածյալ ձերբակալվել է: Աֆղանստանի նախագահական ընտրությունները պլանավորված են 2019 թվականի հուլիսի 20-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս