Կանանց տոների կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս մի քանի շահավետ առաջարկով

Կոնվերս Բանկը շնորհավորում է կանանց  գարնանային տոների կապակցությամբ և հանդես գալիս մի քանի անակնկալով:

«Ավանդական ակցիաներից բացի, Կոնվերս Բանկը  այս տարի հանդես է գալիս  նոր՝  ևս մեկ գրավիչ առաջարկով. միամսյակի ընթացքում Բանկի  գործընկերային ցանցում անկանխիկ գնումներ կատարած և առավելագույն  Գարնանային միավորներ կուտակած քարտապանը  նվեր կստանա  Շրի Լանկա հանգստի  ուղեգիր՝ նախատեսված երկու անձի համար: Իսկ կուտակած միավորների քանակով երկրորդ և երրրորդ  տեղերը զբաղեցրած անձանց նույնպիսի  ուղեգրեր կտրամադրվեն՝ համապատասխանաբար 50 և 30 տոկոս զեղչով»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի պետ Կարինա Վոլկովան:

Գործարկված այլ ակցիաների շրջանակներում, Բանկն իր քարտապաններին է  առաջարկում մինչև  մարտի 9-ը կատարել անկանխիկ գնում/ գնումներ, վճարել Բանկի POS տերմինալներով և ստանալ  գումարի 10 տոկոսի չափով CashBack, իսկ   մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Woman’s  քարտեր   ստանալ արտոնյալ պայմաններով: Մասնավորապես, Woman’s  քարտերի սպասարկման վճարը գործողության ամբողջ ընթացքում կզեղչվի 50%-ով, իսկ քարտապաններին մինչև 1 մլն դրամի չափով, մինչև 36 ամիս ժամկետով, 16-17 տոկոս տարեկան դրույքաչափով դրամային վարկային սահմանաչափի հնարավորություն կընձեռվի:

«2011թ ներդրված Woman’s  քարտեր   Կոնվերս Բանկի ամենապահանջված քարտային պրոդուկտներից են: Woman’s քարտերը մշակվել են հատուկ կանանց համար՝ հաշվի առնելով նրանց նախասիրությունները, և կանանց հնարավորություն ընձեռելով  պարբերաբար օգտվել  տարբեր զեղչային, գումարի հետվերադարձի ակցիաներից՝ ինչպես Բանկի գործընկեր հագուստի, օծանելիքի բրենդային խանութներում, ռեստորաններում, այնպես էլ գեղեցկության սրահներում, մարզասրահներում  և այլն»,- եզրափակել է Կարինա Վոլկովան:

Մանրամասները այս հղումներով՝

https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/03/06/srilankawomans/ ,   https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/03/05/cashbackwomans/ ,  https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/03/05/womanscardcredit/:

Տեսանյութեր

Լրահոս