Բաժիններ՝

Թաիլանդում ընդդիմադիր կուսակցությունն արգելվեց վարչապետի պաշտոնին արքայադստեր առաջադրման փորձի համար

Թաիլանդի Սահմանադրական դատարանն արգելել է «Թաի Ռաքսա Չաաթ» ընդդիմադիր կուսակցությունը, որն ավելի վաղ փորձ էր ձեռնարկել երկրի թագավորի քրոջը՝ արքայադուստր Ուբոլա Ռաթանային առաջադրելու վարչապետի պաշտոնին:

Այդ մասի գրել է The Guardian թերթը: Դատարանի վճռի համաձայն, որը կայացվել է մարտի 7-ին, իր գործողություններով կուսակցությունը խախտել է Թաիլանդի Սահմանադրությունը: Կուսակցության ղեկավարությանն արգելված է քաղաքական գործունեությամբ զբաղվել տասը տարվա ընթացքում: Արգելքն ուժի մեջ է մտել դատարանի կողմից դրա կայացման պահից:

«Թաի Ռաքսա Չաաթ» կուսակցությունն ստեղծվել է 2018 թվականի հոկտեմբերին: 2019 թվականի փետրվարի 8-ին կուսակցությունը 67-ամյա արքայադուստր Ուբոլա Ռաթանային առաջադրել է Թաիլանդի վարչապետի թեկնածու:

Այն ժամանակ նշվել էր, որ որոշումն արմատապես փոխել է հաստատված ավանդույթը, որի համաձայն թագավորական պալատի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն չեն ունենում քաղաքական գործերին: Թաիլանդում վարչապետի ընտրությունները տեղի կունենան մարտի 24-ին, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս