Սուլշերը մրցաշրջանի վերջում կարող է վերադառնալ «Մոլդյե»
Մասնագետը գործող պայմանագիր ունի նորվեգական ակումբի հետ:
Ինչպես հաղորդում է Goal.com-ը՝ հղելով TV2 Norway-ին, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ուլե-Գունար Սուլշերը կարող է վերադառնալ նորվեգական «Մոլդյե»:
Հաղորդվում է, որ Սուլշերը մինչև Մառախլապատ Ալբիոն տեղափոխվելը նոր եռամյա պայմանագիր է ստորագրել «Մոլդյեի» հետ: Այդ մասին հայտարարել է «Մոլդյեի» գլխավոր տնօրեն Օյստեյն Նիրլանդը նորվեգական հեռուստատեսության եթերում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի միակ թեկնածուն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը