Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում վավերագրական ֆիլմ են ցուցադրել Հանոյի գագաթնաժողովի մասին

Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը վավերագրական ֆիլմ է ցուցադրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի՝ Հանոյում կայացած գագաթնաժողովի մասին, բայց չի պատմել, որ երկու ղեկավարները հանդիպմանը չեն կարողացել համաձայնության հասնել: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Ֆիլմում տեղ են գտել կադրեր, որոնցում ժպտացող Կիմ Չեն Ունը խոսում է Թրամփի հետ: Նաեւ ֆիլմում ներառված է Կիմ Չեն Ունի կողմից Հանոյում Հյուսիսային Կորեայի դեսպանատուն այցելության եւ այն բանի նկարահանումը, թե նա ինչպես է փողոցում հավաքված վիետնամցիներին ողջունել սեւ լիմուզինի պատուհանից:

Կիմ Չեն Ունի եւ Թրամփի հանդիպումը ֆիլմում բնորոշվում է որպես «եւս մեկ նշանակալից իրադարձություն խաղաղության հաստատման գործում»: Ֆիլմում Կիմ Չեն Ունի խոսքից մեջբերում է արվում այն մասին, որ ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն պետք է դադարեցնեն դիմակայությունը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս