Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ չի ուշանա. Շավարշ Քոչարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը շատ չի ուշանա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Ժամկետները կհամաձայնեցվեն, բայց ինձ թվում է՝ հանդիպումը շատ չի ուշանա»,- ասաց Շավարշ Քոչարյանը: Պատասխանելով հարցին, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանք է տարվում ԱԳՆ-ի կողմից՝ փոխնախարարն ասաց, որ իրենց աշխատանքն ամենօրյա է:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախորդ շաբաթ հանդես էին եկել հայտարարությամբ և նշել, որ ձեռք է բերվել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման պայմանավորվածություն:  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031