Բաժիններ՝

Վարչապետի տիկնոջ խոսնակն արձագանքում է Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ մեկնելու լուրերին

Վարչապետի տիկնոջ խոսնակն արձագանքում է Աննա Հակոբյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու մասին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված լուրերին:

Այցի վերաբերյալ «Արմենպրես»-ի ճշտող հարցին ի պատասխան՝ Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշեց՝ պատշաճ ժամանակահատվածում կտրվի տեղեկատվություն: «Յուրաքանչյուր այցի վերաբերյալ պատշաճ ժամանակահատվածում ներկայացվում է տեղեկատվություն, որում հաղորդվում են այցի բոլոր մանրամասները»,-ասաց խոսնակը:

Սոցիալական ցանցերում տարածված հրավիրատոմսում նշվում է, որ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում ՀՀ վարչապետի տիկին և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի՝ որպես պատվավոր հյուրի մասնակցությամբ միջոցառում է տեղի ունենալու ապրիլի 3-ին՝ նվիրված քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ծրագրերին:a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031