Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդն» ընդունակ է անցնել ամբողջ ճանապարհը Չեմպիոնների լիգայում մինչև վերջ» Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի հետ պատասխան խաղի արդյունքը: Հանդիպումը տեղի ունեցավ Փարիզի «Պարկ դե Փրենս» մարզադաշտում և ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ անգլիական թիմի:

«Սըր Ալեքս Ֆերգյուսոնը նույնպես շատ երջանիկ և հպարտ է: Ահա թե ինչպես է դա արվում «Մանչեսթեր Յունայթեդում»: Մենք կարող ենք անցնել ամբողջ ճանապարհը մրցաշարում մինչև վերջ, բայց եկեք ուղղակի սպասենք վիճակահանությանը: Քառորդ եզրափակչում բոլոր թիմերն ուժեղ են լինելու»,- Սուլշերին է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հանդիպումը Մանչեսթերում ավարտվել էր 2:0 հաշվով՝ հօգուտ Թոմաս Տուխելի թիմի: Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդն» անցնում է ՉԼ-ի քառորդ եզրափակիչ, իսկ ՊՍԺ-ն ավարտում է ելույթները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031