Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը նախագահի թեկնածու է առաջադրվել երկրորդ ժամկետով, հորդորել է ուկրաինացիներին՝ ընտրություն չկատարել Ռուսաստանի օգտին:
Լոնդոնի «Արսենալն» ամռանը ցանկանում է արդյունավետ տրանսֆերային արշավ իրականացնել և կատարել մինչև 5 տրանսֆեր:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի անդամները մարտի 30-ին՝ ժամը 16:00-ին, իրենց հետ հանդիպելու համար օպերային թատրոն են հրավիրել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերանայել է ֆիզիկական անձանց S.W.I.F.T. միջազգային փոխանցումների սակագները և այսուհետ հաճախորդները կարող են փոխանցումներ կատարել դեպի Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Անգլիա, Վրաստան, Չինաստան և աշխարհի ցանկացած այլ երկիր իջեցված սակագներով` սկսած 5,000 ՀՀ դրամից USD, EUR և RUR արժույթներով:
Her’s լիվերպուլյան դուետի մասնակիցներ Սթիվեն Ֆիթցպատրիկը եւ Օդան Լեդինգը, ինչպես նաեւ խմբի տուր-մենեջեր Թրեւոր Էնգելբրեքթսոնը զոհվել են Կալիֆոռնիայի մերձակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով:
2018թ. Թուրքիայի կողմից իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության արդյունքում Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանը անցել էր Թուրքիայի վերահսկողության տակ:
ՆԱՏՕ-ի ռազմածովային երկրորդ մշտական խմբի՝ Սեւ ծովի ջրատարածք մտած մարտանավերը հաջորդ շաբաթ կժամանեն Վրաստանի Փոթի նավահանգիստ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան գործով դատաքննությունը դռնբաց է լինելու, սակայն չի բացառվում, որ լինեն հատվածներ, որոնցով հրապարակային քննություն իրականացնելու արգելք լինի:
Սիրիայում և Իրաքում կրած պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետաքրքրությունները տեղափոխվել են ԱՊՀ երկրներ, մասնավորապես՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածք: Այս մասին ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխը:
«Ինձ մտահոգում է ևս մեկ բան. վարչապետը գնում է բանակցությունների, ու ֆորմատը նախապես հանրայնորեն չի քննարկվում: Պետք է բանակցությունների, աշխատանքային հանդիպումների գնար՝ իր թիկունքում ունենալով հանրային աջակցության տեսլականը, օրինակ, կապված Արցախը բանակցային կողմ դարձնելու որոշման հետ: Լեգիտիմ վարչապետին նաև պետք էր Արցախի հարցում լեգիտիմիզացիա՝ հանրության կողմից, որը պետք է բարձրաձայնվեր: Ցավոք, ամեն ինչ գաղտագողի եղավ. արագ հայտարարեցին, արագ գնաց: Նույնիսկ նյութերի վերնագրերն այսպես են. «Վարչապետը գնաց Վիեննա: Կողքից նայողը կմտածի՝ գնացել է շրջագայելու»»,- հավելեց քաղաքագետը:
2005թ. «Ոսկե գնդակի» հաղթող Ռոնալդինիոն բարձր է գնահատել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի խաղը:
Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը տևեց երկու ժամ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ապրիլի 4-ին կուղեւորվի Դուբլին՝ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարի հետ բանակցելու Brexit-ի հետ կապված հարցերի շուրջ:
Մարտի 28-ին 4-րդ զորամիավորման հրաձգարանում հաստիքային զենքով կրակ վարելու և զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով անցկացվել է մարտական հրաձգություն:
«Այսօր մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպե՞ս է, նրանք մեր հակառակորդին զինեցին, որպես մեր դաշնակից՝ պարտավոր են նաև մեզ զինեն: Այդ ինքնաթիռները, որ մեզ տվեցին՝ «Սու 24», դրանք ի՞նչ են, մոտենան սահմանին՝ կխփեն, մեզ պետք են հակահիթիռային կոմպլեքսներ, որպեսզի թշնամուն տված հրթիռները մեր վրա չընկնեն: Պատերազմը, մեկ է՝ անխուսափելի է, լինելու է»։
Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը նույնպես ազատվել է թատրոնի տնօրենի պաշոտնից: Լրատվամիջոցներին նա հայտնել էր, որ իր պայմանագրի ժամկետն ավարտվել է, մշակույթի նախարարությունն էլ վեջինիս ազատել է պաշոտնից:
Այսօր ք. Երևան, Կոմիտասի 41 հասցեում վերաբացվեց Արդշինբանկի «Արաբկիր» մասնաճյուղը՝ վերանորոգված, տեխնիկապես հագեցած նոր հնարավորություններով և ժամանակակից լուծումներով: Մասնաճյուղում ստեղծվել են բոլոր պայմանները հաճախորդներին բարձրակարգ և համալիր բանկային ծառայություններ մատուցելու համար:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր շատ կարճ տեւեց Նորքի զինված խմբի գործով հերթական դատական նիստը։ Այն հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանի շահերը պաշտպանելու համար հանրային պաշտպան ներգրավվեց, ով էլ խնդրեց ժամանակ տրամադրել՝ գործի նյութերին ծանոթանալու համար։
Եվրասիական տնտեսական միությունում ուժի մեջ է մտել նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համաձայնագիրը:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան գոհ է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Օլե-Գունար Սուլշերի նշանակումից:
«Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե իրեն փաստարկ չի ներկայացվել՝ սահմանադրական փոփոխություն կատարելու վերաբերյալ: Եթե «հեղափոխություն» բառն օգտագործող մարդը չի հասկանում, որ հեղափոխությունն ինքնին մեծագույն փաստարկ է, պետք է այդ մարդուն խղճաս, փորձես ամեն կերպ օգնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավարության հետ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից մի խումբ նախկին ժամկետային զինծառայողների, ովքեր ստեղծել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպությունը:
ՀՀ կառավարությունը մերժեց պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կպաշտպանի Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը, որի շուրջ քվեարկությունը մարտի 29-ին կանցկացվի Համայնքների պալատում:
Մարտի 27-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ բջջային օպերատորներից մեկի Գորիսի մասնաճյուղից գողություն է կատարվել:
ՀՀ կառավարությունը հաստատեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը:
Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության շրջանակում թատերարվեստի մի խումբ գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների:
«Նազենի Ղարիբյանը համարում է, որ իշխանությունը իրավունք չուներ ինձ այս պաշտոնում առաջադրել: Ավելին՝ ինձ նախապես այս մասին տեղյակ չեն պահել, միայն պաշտոնական հրամանն ենք ստացել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կոնստանտին Օրբելյանը:
168.am-ն այսօր արդեն տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի արտահերթ նիստը տապալվել է քվորում չլինելու պատճառով։ Արտահերթ նիստին գրանցվել էր 44 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ էր 67 պատգամավորի ներկայություն։