Բաժիններ՝

«Ոչ» ասացեք Պուտինին. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը նախագահի թեկնածու է առաջադրվել երկրորդ ժամկետով, հորդորել է ուկրաինացիներին՝ ընտրություն չկատարել Ռուսաստանի օգտին: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինացիները պետք է քվեարկեն այնպես, ինչպես ամենաքիչը ցանկալի կլիներ Կրեմլին: Քանզի քաղաքարտին է տրված Ուկրաինան, մեր ազգի ապագան, մեր ժողովրդի ապագան: Եվ մենք ոչ ոքի ու երբեք թույլ չենք տա խափանել մեր ընտրությունները»,- Պորոշենկոյի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը:

Պորոշենկոն նշել է, որ մարտի 31-ին՝ ընտրություններն օրը, ռազմաճակատի գիծն անցնելու է ոչ միայն Դոնբասով, այլեւ յուրաքանչյուր ընտրատեղամասով: «Եվ, վերցնելով քվեաթերթիկները, իմ խնդրանքն է՝ «ոչ» ասացեք Պուտինին, «ոչ» ասացեք նրանց նմաններին»,-հայտարարել է Պորոշենկոն հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս