Բաժիններ՝

«Նազենին 9 ամիս է՝ փորձում էր այնպես անել, որ հեռանամ». Կոնստանտին Օրբելյանը՝ իր աշխատանքից ազատելու որոշման մասին

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի խոսնակ Վահագն Զաքարյանը:

«Նազենի Ղարիբյանի 28.03.2019թ Կոնստանտին Օրբելյանին ազատել են զբաղեցրած պաշտոնից: Այս հրամանը արդեն ստացել է մաեստրոն»,- մանրամասնեց Վահագն Զաքարյանը:

«Ամեն նախարարություն տարբեր կերպ է աշխատում: Զարմանալի չի լինի, եթե Նազենի Ղարիբյանը չիմանա, որ մարտի 28-ին «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբախշության ժամանակ մասնագիտական ժյուրիի կողմից լավագույն ներկայացում ճանաչվեց և «Արտավազդ» մրցանակի արժանացավ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմադրած «Չիպպոլինո» բալետային ներկայացումը: Ես այս 1.5 տարվա ընթացքում զրոյից շատ գործեր եմ արել, այդ թվում՝ նոր ներկայացումներ, շրջագայություններ և այլն:

Նազենի Ղարիբյանը համարում է, որ իշխանությունը իրավունք չուներ ինձ այս պաշտոնում առաջադրել: Ավելին՝ ինձ նախապես այս մասին տեղյակ չեն պահել, միայն պաշտոնական հրամանն ենք ստացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոնստանտին Օրբելյանը:

Կարդացեք նաև

Հարցին, թե ի՞նչ է լինելու Օպերայի հետ, Կ.Օրբելյանը պատասխանեց, թե Նազենի Ղարիբյանը թող որոշի:

Մյուս հարցին՝ կմնա՞ք որպես գեղարվեստական ղեկավար՝ նա պատասխանեց.

«Ես դեռ այստեղ եմ: Նա առաջարկել է իր կարծիքը, մենք էլ կասենք մերը»:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ հայերեն չգիտի՝ Օրբելյանն ասաց, որ լեզվի տիրապետման մասին որևէ բան գրված չի եղել, երբ ստորագրում էր պայմանագիրը:

Անսպասելի՞ էր այս որոշումը՝ հարցին էլ՝ նա այսպես արձագանքեց.

«Նազենին 9 ամիս է՝ փորձում էր այնպես անել, որ հեռանամ: Մենք հանդիպել, խոսել ենք, առաջարկել է հեռանալ, ես ասել եմ, որ գործեր կան, պարտականություներ ունեմ»,- հավելեց Կ.Օրբելյանն ու շեշետեց, որ Ն.Ղարիբյանը անօրինական որոշում է կայացրել ու սա մեծ աղմուկի է հանգեցնելու:

Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմն էլ այս վերաբերմունքը համարեց անձնավորված ու տիկին Ղարիբյանին վաղը ժամը 16:00-ին  իրենց հետ հանդիպելու առաջարկ արեցին:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս