Բաժիններ՝

«Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին վերադարձրեց ազատությունը». Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան գոհ է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Օլե-Գունար Սուլշերի նշանակումից:

«Սուլշերը թիմի խաղացողներին վերադարձրեց ազատությունը, և դա հրաշալի է: Մեր արդյունքները շատ լավն են»,- Պոգբային է մեջբերում Sky Sports-ը:

Ֆրանսիացին շատ էր վիճում Մոուրինիոյի հետ, իսկ ահա Սուլշերը դարձրեց նրան թիմի առանցքային ֆուտբոլիստներից:

Երեկ՝ մարտի 28-ին, Սուլշերը նշանակվեց գլխավոր մարզիչ: Նրա ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» 19 հանդիպումներից 14-ում հաղթանակ է տոնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031