«Արսենալը» ցանկանում է գնել Ումտիտիին կամ Ալաբային
Լոնդոնի «Արսենալն» ամռանը ցանկանում է արդյունավետ տրանսֆերային արշավ իրականացնել և կատարել մինչև 5 տրանսֆեր:
Ըստ The Independent-ի՝ ամրապնդել պետք է, առաջին հերթին՝ պաշտպանությունը: Դրանում համոզված է թիմի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին:
Լոնդոնյան ակումբի տրանսֆերային հիմնական նպատակը Սամուել Ումտիտին է: Նշվում է, նոր մրցաշրջանում Ումտիտին կարող է կորցնել տեղը կատալոնական «Բարսելոնայի» մեկնարկային կազմում: Նրան կարող են փոխարինել Կլեման Լենգլեն կամ դե Լիգտը, եթե վերջինիս տրանսֆերը կայանա:
Լոնդոնցիները ցանանում են ձեռք բերել նաև «Բավարիայի» պաշտպան Դավիթ Ալաբային: Նշվում է, որ մյունխենյան ակումբը պատրաստ է բաց թողնել Ալաբային:
Հիշեցնենք, որ, ըստ անգլիական մամուլի՝ լոնդոնցիները կարող են հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից, որպեսզի ունենան այլ ֆուտբոլիստներին գնելու եկամուտ:
Սիրարփի Աղաբաբյան