Բաժիններ՝

Հաստատվեց շահումով խաղերի գովազդը սահմանափակելու մասին նախագիծը

ՀՀ կառավարությունը հաստատեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը:

առավարության նիստի ժամանակ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այն նպատակ ունի սահմանափակել շահումով խաղերով զբաղվող ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ համացանցով։

«Մենք մեկ անգամ առիթ ունեցել ենք նիստի ընթացքում քննարկելու այս հարցը: Նախաձեռնությունը նույնությամբ ներկայացվել է Ազգային Ժողով, և այդ առաջարկությունները համահունչ են, ինչ մենք ունեցել ենք: Դրանք, ըստ էության, վերաբերում են օրենքը ավելի խստացնելուն, մասնավորապես ` ժամանակի սահմանափակումներին, թե հեռուստատեսությամբ, թե ռադիոյով և թե համացանցով  գովազդ տարածելուն»,- ասաց Ջանջուղազյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ սա այն դեպքերից է, երբ Կառավարության դիրքորոշումն ավելի կոշտ է, քան նախագծի հեղինակինը։

Նախագիծը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031