Բաժիններ՝

ԵԱՏՄ-ում ուժի մեջ մտավ ապրանքների մակնշման համաձայնագիրը

Եվրասիական տնտեսական միությունում ուժի մեջ է մտել նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համաձայնագիրը: Այդ մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Համաձայնագրի հիմնական խնդիրը միության ամբողջ տարածքում մակնշման գործընթացների միասնականացումն է: Ինչպես պարզաբանվում է մամուլի տեղեկագրում, փաստաթղթում ամրագրված նորմաները թույլ կտան ուժեղացնել հսկողությունը ԵԱՏՄ-ում ապրանքների շրջանառության նկատմամբ՝ դրանով իսկ նվազագույնի հասցնելով ստվերային շրջանառությունը: Իսկ սպառողները կստանան այն բանի երաշխիք, որ իրենք ձեռք են բերում օրինական ապրանք: Մակնշման համակարգի ներդրումը նաեւ կարող է նպաստել ապրանքային հոսքերի թվայնացմանը եւ հսկելիության համակարգի ձեւավորմանը:

«Այս փաստաթուղթը շրջանակային բնույթ է կրում, ինչը թույլ է տալիս մակնշման օգտագործման ճկուն որոշումներ ընդունել ոչ թե նեղ ցանկի ապրանքների, այլ ընդլայնված սպեկտրի արտադրանքի նկատմամբ»,- մեկնաբանել է ԵԱՏՀ-ի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս