Բաժիններ՝

Վթարի հետևանքով զոհվել են Her’s բրիտանական ռոք-խմբի մասնակիցները

Her’s լիվերպուլյան դուետի մասնակիցներ Սթիվեն Ֆիթցպատրիկը եւ Օդան Լեդինգը, ինչպես նաեւ խմբի տուր-մենեջեր Թրեւոր Էնգելբրեքթսոնը զոհվել են Կալիֆոռնիայի մերձակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Heist or Hit ձայնագրման լեյբլը:

Երաժիշտները համերգային շրջագայության մեջ էին ԱՄՆ-ում: Վթարի մանրամասները չեն հաղորդվում: 2018 թվականին խումբը թողարկել էր Invitation to Her’s դեբյուտային ալբոմը: Բրիտանական ԶԼՄ-ները Her’s-ն ընդգրկել էին եվրոպական ամենախոստումնալի խմբերի ցուցակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031