Երևանի ավագանին մարտի 19-ին կայացած նիստում հավանություն է տվել գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գնահատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խաղը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է բարձրագույն կրթության ոլորտում ներդնել միջին մասնագիտականում արդեն փորձարկված դուալ կրթության համակարգը: Բուհերի ուսանողներն ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենան իրենց ընտրած ոլորտում հմտանալ` գործատուների մոտ պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելով:
Թուրք սպաները մասնակցում են Թբիլիսիում ընթացող ռազմական դասընթացներին, որին մասնակցում են մի շարք սպաներ տարբեր երկրներից։ Նշյալ երկրների ցանկում են ինչպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն հավակնողներ և ՆԱՏՕ-ի հետ համագործակցողներ։ Ռազմական դասընթացները տևելու են մինչև մարտի 29-ը։
«ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը» լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց, որն իր շուրջ է հավաքելու տեղական և միջազգային գործընկերների` Հայաստանում բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև բացը լրացնող կամուրջ ստեղծելու համար:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն համեմատել է «Յուվենթուսի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար և ճանաչված դիզայներ Ջեյմս Թուֆենկյանին:
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության շրջանակում Արգենտինայում ՀՀ դեսպանությունը Բուենոս Այրեսի «Four Seasons» հյուրանոցի «L’Hiver de la Mansion» սրահում մարտի 18-ին կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ և դիտորդ հանդիսացող պետությունների դեսպանների ընդունելություն և հայկական խոհանոցի հյուրասիրություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:
«Հայաստանը լինելով Ռուսաստանի գործընկերը ՀԱՊԿ-ում, զգուշորեն է կայացնում որոշումներ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Բնականաբար, սա չի փաստում հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին»:
Առնվազն 91 հաստատության էնյութական վնաս պատճառվել անցած շաբաթ օրը՝ մարտի 16-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 19-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 19-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներդրումային գործառույթների Արևելյան գործընկերության հանրային հատվածի վարչության պետ Լիոնել Ռապային:
Նախորդ շաբաթվա ընթացքում Թուրքիայի քաղաքական օրակարգում է հայտնվել և լուրջ քննարկումների տեղիք է տվել Եվրախորհրդարանում մարտի 13-ին ընդունված զեկույցը, որով կոչ էր արվում առկախել Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները, քանի որ Թուրքիան չի համապատասխանում «Կոպենհագենյան չափանիշներին»:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 19-ին հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
Դասական երաժշտության բնագավառում օրը մրցութային էր. տեղի ունեցավ գործիքային կատարում անվանակարգում Հայաստանի նախագահի 2018 թվականի երիտասարդական մրցանակի հավակնորդների առաջին ընտրական փուլը:
«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն կտրվի:
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է նոր կայսեր գահ բարձրանալու առթիվ հոկտեմբերի 22-ին կայանալիք տոնակատարություններին հրավիրել 195 երկրների ղեկավարների, երկրներ, որոնց հետ Ճապոնիան դիվանագիտական հարաբերություններ ունի:
Երևանում տրանսպորտային նոր համակարգ ունենալու ուղղությամբ սկսվում են կոնկրետ քննարկումներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչները մարտի 19-ին հերթական անգամ այցելել են 39 օր հացադուլ հայտարարած և քաղաքացիական հիվանդանոցում բժշկական հսկողության տակ գտնվող կալանավորված անձին:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետը ասել է, որ գործարարները Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենք ճամպրուկներով փող էին տանում, այսինքն՝ պարբերաբար պետական ծանրագույն հանցագործություն է կատարվել։
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունները։
«Իսկ ո՞ւմ պետք է ներկայացնեմ։ Գիտեք, ես Ստեփանակերտի իմ ելույթում ասացի, որ լեգիտիմությունը շատ կարևոր բան է, այսինքն՝ ես կարող եմ ներկայացնել միայն այն սուբյեկտին, որին ներկայացնելու լեգիտիմ իրավունք ունեմ։ Հակառակ դեպքում, եթե դա չի սկզբունքը, եկեք ներկայացնեմ ԱՄՆ-ին։ Կլինի՞։ Չի լինի, չէ՞։ Հետևաբար՝ ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը»:
Աշոտյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ն, ցավոք, մեղմում է իր դիրքորոշումն Ադրբեջանում մարդու իրավունքների հիմնախնդիրների վերաբերյալ, Ղարաբաղյան կարգավորման մասին ԵՄ-ն վերահաստատում է իր ամբողջական աջակցությունը Մինսկի խմբին, ոչ մի շեշտադրում տարածքային ամբողջականության վրա չկա՝ ի հեճուկս ադրբեջանական պրոպագանդայի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ բանակում ոչ հակառակորդի գնդակից զավակներ կորցրած մայրերի դժգոհությանն ու բանակում բարեփոխումների խնդիրներին։
Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցման հետ կապված բազմաթիվ առաջարկներ կան:
«ՊԵԿ-ի համար 2018 թվականը հեշտ տարի չի եղել, եղել են աշխատանքում բազմաթիվ թերություններ, որոշ էական բացթողումներ, ունեցել ենք շատ բարդ քննարկումներ, և այս առումով ես կարող եմ ասել, որ 2019 թվականին ունենք բացարձակ այլ իրավիճակ»:
Սիրիայի զբոսաշրջության սեկտորը շուրջ 50 մլրդ դոլար է կորցրել զինված հակամարտության պատճառով. գրեթե մեկուկես հազար տուրիստական օբյեկտներ դադարեցրել են աշխատանքը:
Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության հ/կ ղեկավար Արմեն Եսոյանն անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ նկատեց. «Եթե անձը կարողանում է սպառողական կամ առևտրային վարկեր սպասարկել՝ ունենալով եկամուտ կամ ստանալով բավարար աշխատավարձ, նշանակում է՝ ունի բավարար կենսապայմաններ, որ կարողանա ապահովել եկամուտ, հետևաբար՝ չի կարող լինել նպաստառուների ցանկում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է «թալանված միջոցների» վերադարձի ծավալից։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետը, մի շարք գործերով նախաքննությունն ընթացքի մեջ է, մի մասով նոր է քրեական գործ հարուցվել։