Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը ներկայացնելու է Հայաստանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց, որ Ադրբեջանի նախագահի հետ ապագա հանդիպումներ ժամանակ ինքը ներկայացնելու է միայն Հայաստանը։

«Իսկ ո՞ւմ պետք է ներկայացնեմ։ Գիտեք, ես Ստեփանակերտի իմ ելույթում ասացի, որ լեգիտիմությունը շատ կարևոր բան է, այսինքն՝ ես կարող եմ ներկայացնել միայն այն սուբյեկտին, որին ներկայացնելու լեգիտիմ իրավունք ունեմ։ Հակառակ դեպքում, եթե դա չի սկզբունքը, եկեք ներկայացնեմ ԱՄՆ-ին։ Կլինի՞։ Չի լինի, չէ՞։ Հետևաբար՝ ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Ն.Փաշինյանը՝ պատասխանելով 168.am-ի հստակեցնող հարցին, թե քանի որ Արցախի Հանրապետության տեղը բանակցային սեղանի շուրջ թափուր է մնալու, Փաշինյանն Ալիևի հետ ապագա հանդիպումների ժամանակ միայն ՀՀ-ն է ներկայացնելո՞ւ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031