Բաժիններ՝

Սիրիայի զբոսաշրջության սեկտորը շուրջ 50 մլրդ դոլար է կորցրել պատերազմի պատճառով. նախարար

Սիրիայի զբոսաշրջության սեկտորը շուրջ 50 մլրդ դոլար է կորցրել զինված հակամարտության պատճառով. գրեթե մեկուկես հազար տուրիստական օբյեկտներ դադարեցրել են աշխատանքը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի զբոսաշրջության նախարար Մուհամադ Մարտինին:

«2010 թվականին Սիրիա են այցելել շուրջ 7,5 մլն զբոսաշրջիկներ՝ ծախսելով մոտավորապես յոթ միլիարդ դոլար: Այսպիսով, տուրիստական սեկտորը կորցրել է շուրջ 50 մլրդ դոլար եկամուտ»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում, որն օրերս հաղթահարել է ութ տարվա սահմանագիծը, 1468 տուրիստական օբյեկտներ՝ 365 հյուրանոց եւ 1103 ռեստորան, դադարեցրել են աշխատանքը: «403 տուրիստական օբյեկտ ոչնչացված է ամբողջովին կամ մասնակիորեն: Կորցրել ենք 260 հազար աշխատատեղ»,-պատմել է Մարտինին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս