Բաժիններ՝

Հացադուլ հայտարարած կալանավորը ՄԻՊ-ի միջամտությունից հետո համաձայնել է ստանալ պահպանողական բուժում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչները մարտի 19-ին հերթական անգամ այցելել են 39 օր հացադուլ հայտարարած և քաղաքացիական հիվանդանոցում բժշկական հսկողության տակ գտնվող կալանավորված անձին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ՄԻՊ-ի ներկայացուցիչները զրուցել են կալանավորված անձի և նրա կնոջ հետ, ուսումնասիրել են նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Պարզվել է, որ բժշկական կենտրոնում կատարվել են արյան ընդհանուր և կենսաքիմիական, գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրության, կրծքավանդակի ռենտգեն, էլեկտրասրտագրության և որովայնի սոնոգրաֆիկ հետազոտություններ: Կազմակերպվել են նաև նյարդաբանի և հոգեբույժի խորհրդատվություններ:

Կալանավորը նշել է, որ դեռևս շարունակում է հացադուլը, գիշերային ժամերին որովայնի շրջանում ունեցել է ցավեր, սակայն հրաժարվում է անցնել բժշկի կողմից ցուցված արյան հետազոտությունը:

Քաղաքացիական հիվանդանոցի բժշկական անձնակազմի հետ համագործակցությամբ Պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում կալանավորը համաձայնվել է ստանալ պահպանողական բուժում: Վերջինս գտնվում է մշտական բժշկական հսկողության տակ:

Նախորդ այցից հետո կալանավորված անձը Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ժամանակ նշել էր, որ դատախազի այցից հետո կդադարեցնի հացադուլը, սակայն պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի հետ զրույցից հետո այն չի դադարեցրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031