Թուրք և ադրբեջանցի սպաները Վրաստանում մասնակցում են ռազմական դասընթացների
Թուրք սպաները մասնակցում են Թբիլիսիում ընթացող ռազմական դասընթացներին, որին մասնակցում են մի շարք սպաներ տարբեր երկրներից։ Նշյալ երկրների ցանկում են ինչպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն հավակնողներ և ՆԱՏՕ-ի հետ համագործակցողներ։ Ռազմական դասընթացները տևելու են մինչև մարտի 29-ը։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Դասընթացներին մասնակցում են սպաներ մասնավորապես Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ալբանիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Հոլանդիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, ԱՄՆ-ի, Շվեդիայի և Գերմանիայի զինված ուժերից։
«Այս դասընթացները միտված են Վրաստանի պաշտպանունակության ուժեղացմանը։ Համատեղ դասընթացները որևէ կերպ ուղղված չեն երրորդ երկրի դեմ»,- նշել է Վրաստանի պաշտպանության փոխնախարարը:
Դասընթացների վերջին օրերին ներկա է գտնվելու նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։