Բաժիններ՝

«Հայաստանի կույրերի միավորումը» գույքահարկի գծով արտոնություն կստանա

«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն կտրվի:

Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը նշեց, որ  «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահը դիմել է օրենքով սահմանված կարգով գույքահարկի գծով արտոնություն ստանալու խնդրանքով` պատճառաբանելով, որ կազմակերպությունը չունի ֆինանսական միջոցներ և գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ, ինչի հետևանքով չի կարողանում կատարել գույքահարկի գծով հարկային պարտավորությունները:

Կենտրոն վարչական շրջանի Ավ. Իսահակյան, 18 և Քաջազնունի, 1 հասցեներում գտնվող շինությունների նկատմամբ սահմանված գույքահարկը կազմում է երեք միլիոն երեսունյոթ հազար հինգ հարյուր յոթանասունմեկ դրամ:

Որոշումն ընդունվեց ձայների 31 կողմ, 3 դեմ համամասնությամբ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս