«Որպեսզի մենք առաջ գնանք, ճիշտ կլինի, որ մեր հարգելի մայրերին ներկայացնեն նրանց փաստաբանները, որ գան ասեն՝ էս նախաքննության մեջ ինչն է սխալ ու ինչն այնպես չի արվել»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ բանակում ոչ հակառակորդի գնդակից զավակներ կորցրած մայրերի դժգոհությանն ու բանակում բարեփոխումների խնդիրներին։

«Որպեսզի մենք առաջ գնանք, ճիշտ կլինի, որ մեր հարգելի մայրերին ներկայացնեն նրանց փաստաբանները, որ գան ասեն՝ էս նախաքննության մեջ ինչն է սխալ ու ինչն այնպես չի արվել, որ մենք անենք, ու արդյունքում ճշմարտությունը բացահայտենք»,- ասաց Ն.Փաշինյանը։

Ըստ նրա՝ ինքը երաշխավոր է նախաքննության արդարության, բայց պետք է կռվան լինի։

Վարչապետը կարևորեց բանակի բարեփոխումները, որոնք պետք է շարունակական լինեն և դրա նպատակը պետք է լինի զինվորի պայմանների բարելավումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031