Բաժիններ՝

Երևանում տրանսպորտային համակարգի բարեփոխումների հետ կապված գործում է նոր հանձնաժողով

Երևանում տրանսպորտային նոր համակարգ ունենալու ուղղությամբ սկսվում են կոնկրետ քննարկումներ: Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ համապատասխան մասնագետները մեկնել են Պրահա՝ վերից վար ըն ուսումնասիրելու համակարգը, փորձը: «Շատ հարցեր կան, որոնք մենք իրենց տալու ենք: Բացի այդ տրանսպորտային համակարգի նոր հանձնաժողովն է ստեղծվում, որտեղ ներգրավվելու են շատ լայն շրջանակներ՝ ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տրանսպորտի նախարարությունից մասնագետներ»,-հավելեց նա:

Ինչ վերաբերվում է օրեր առաջ Կենտրոնի թաղապետի կայանատեղերի գների բարձրացման հետ կապված հայտարարությանը, քաղաքապետը նշեց, որ հարցը կարելի է քննարկել տրանսպորտի համակարգի կայացումից հետո: « Երբ լուծված կլինի տրանսպորտային համակարգի խնդիրը, բնականաբար, ընդօրինակելով նաև զարգացած երկրների օրինակը, նաև կենտրոնը բեռնաթափելու համար կարելի է քննարկել հարցը»,-հավելեց Մարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս