Բաժիններ՝

Փարիզում «դեղին բաճկոնավորների» ցույցերի ընթացքում վնաս է հասցվել 90-ից ավելի հիմնարկությունների

Առնվազն 91 հաստատության էնյութական վնաս պատճառվել անցած շաբաթ օրը՝ մարտի 16-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում:

Այդ մասին ասված է Փարիզի եւ Իլ դե Ֆրանս տարածաշրջանի առեւտրաարդյունաբերական պալատի հաղորդագրության մեջ, որը տարածվել է մարտի 18-ին: Նրա տվյալներով՝ այդ հաստատությունների 80 տոկոսը ենթարկվել են թալանի, հրկիզումների եւ այլ ավերածությունների: Ոչնչացվել է թերթի 3 կրպակ:

Վնասվածքներ են ստացել ինչպես բիզնեսի սեփականատերերը, այնպես էլ նրանց աշխատակիցները: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմնական կորուստները կրել են Ելիսեյան դաշտերում գտնվող հաստատությունների տերերը:

«Բիզնեսի համար այս բարդ իրավիճակում պալատը խնդրում է կառավարությունից՝ ձեռնարկել վճռական միջոցներ, որոնք ընկերություններին թույլ կտան աշխատել բնականոն պայմաններում,-ընդգծվում է կոմյունիկեում:-Փարիզյան առեւտրի համար արտակարգ պլան է անհրաժեշտ»: Ֆինանսական կորուստների մասին առայժմ տվյալներ չեն ներկայացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031