Նիկոլ Փաշինյանը դժգոհ է «թալանված միջոցների» վերադարձի ծավալից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է «թալանված միջոցների» վերադարձի ծավալից։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետը, մի շարք գործերով նախաքննությունն ընթացքի մեջ է, մի մասով նոր է քրեական գործ հարուցվել։
«Այդ գործերը 60 միլիարդի սահմաններում են»,- ասաց նա։
Ըստ Ն.Փաշինյանի՝ ինչ խոստացել էր նախկինում, որ 2.5 մլրդ դոլար է առաջիկա տարիներին հատկացվելու բանակին, որը պետք է կոռուպցիոն գործերով հետ բերվի, հինգ տարում պետք է ապահովվի:
ՀՀ վարչապետի դիտարկմամբ՝ որոշ դեպքերում դա քաղաքական հետապնդում է համարվում, սակայն ինքն արդեն 1 տարի է վարչապետ է, և պաշտոնը ստանձնելիս հրապարակել է իր գույքի ու եկամուտների հայտարարագիրը.
«Բոլորդ կարող եք տեսնել, թե ես և իմ ընտանիքի անդամներն ինչ գույք ենք ունեցել: Հիմա նրանք, ովքեր որոշ դեպքեր համարում են քաղաքական հետապնդում, նրանք ասում են, որ նորմալ կլինի, որ 1 տարի հետո պարզվի, որ իմ որդին միլիոնատեր է: Նրանք ասում են, որ եթե 1 տարի կամ 5 տարի հետո իմ զավակը ճամպրուկով 27 մլն տանի մի հատ բանկ, հաշվեհամար բացի, դա նորմալ բան է։ Այդպես են մեկնաբանում այն մադրիկ, որ որոշ դեպքեր, ասում են, քաղաքական հետապնդում է»: