
Եվրահանձնաժողովը Facebook-ին և Twitter-ին հորդորել է ուժեղացնել պայքարն «ապատեղեկատվության» դեմ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հունվարի 29-ին հայտնել է, որ ինտերնետ-ընկերություններից, այդ թվում՝ Google-ից, Facebook-ից եւ Twitter-ից, ստացել է առաջին հաշվետվությունները ցանցում նրանց կողմից ապատեղեկատվության դեմ պայքարի պահանջների կատարման մասին. պաշտոնյաները որոշակի առաջընթաց են արձանագրել ֆեյքային օգտահաշիվների հեռացման առումով, բայց ընկերություններից սպասում են հավելյալ միջոցառումներ։
2018 թվականի հոկտեմբերին ԵՀ-ի առաջարկությամբ ինտերնետ-ընկերություններն ստորագրել են ապատեղեկատվության դեմ պայքարի պրակտիկայի վարքականոն:
«Այսօր Google-ը, Facebook-ը, Twitter-ը, Mozilla-ն եւ գովազդային սեկտորը ներկայացնող ասոցիացիաներն իրենց առաջին զեկույցներն են ներկայացրել այն միջոցների վերաբերյալ, որ նրանք ձեռնարկում են ապատեղեկատվության դեմ պրակտիկայի վարքականոնը պահպանելու համար: Թեեւ ԵՀ-ն ողջունում է ձեռք բերված առաջընթացը, նա նաեւ կոնվենցիան ստորագրած կողմերին կոչ է անում ակտիվացնել իրենց ջանքերը 2019 թվականի եվրոպական ընտրությունների նախաշեմին»,-ասված է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:
Եվրապաշտոնյաները նշում են, որ «որոշակի առաջընթաց է ձեռք է բերվել, մասնավորապես, կեղծ հաշվեգրանցումների հեռացման եւ ապատեղեկատվություն տարածող կայքերի տեսանելիությունը սահմանափակելու գործում»:
«Սակայն լրացուցիչ միջոցառումներ են անհրաժեշտ նախքան ԵՄ-ի անդամ բոլոր պետություններում ԵԽ-ի ընտրությունների անցկացման արշավի սկսվելը քաղաքական հայտարարությունների լիակատար թափանցիկությունն ապահովելու, հետազոտական նպատակներով այդ հարթակներ պատշաճ մուտք եւ հարթակների ու առանձին անդամ պետությունների միջեւ պատշաճ համագործակցություն ապահովելու համար»,-կարծում են ԵՀ-ում:
Միասնական թվային շուկայի հարցերով ԵՄ-ի փոխնախագահ Անդրուս Անսիպի կարծիքով, ընկերություններն այժմ «պետք է համոզվեն, որ այդ գործիքները ԵՄ-ում հասանելի են բոլորին, վերահսկեն դրանց արդյունավետությունը եւ մշտապես ադապտացվեն այն նոր միջոցների հաշվառմամբ, որոնք օգտագործվում են ապատեղեկատվություն տարածողների կողմից»: 2019 թվականի հունվարին առցանց-հարթակները պետք է հանձնաժողովին մանրամասն տեղեկատվություն տրամադրեն կատարված աշխատանքի վերաբերալ: Այս առաջին եռամսյա հաշվետվությունը հրապարակելու են փետրվարին, համանման հաշվետվությունները յուրաքանչյուր ամիս կներկայացվեն մինչեւ մայիս, երբ կանցկացվեն ԵԽ-ի ընտրությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: