
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պայթյունի հետևանքով կա նաև վիրավոր

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:
«Պայթյունի հետևանքով կա նաև մեկ վիրավոր, ով թեթև վնասվածքներ է ստացել և այժմ բուժօգնություն է ստանում նույն հիվանդանոցում»,-տեղեկացրեց նա:
Լիանա Եղիազարյանը տեղեկացրեց նաև, որ հիվանդանոցը ունի սեփական թթվածնի արտադրության կայան և նախնական տեղեկություններով պայթած թթվածնի բալոնը այդ արտադրամասին չի պատկանել, այն դրսից բերված է եղել:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթել է թթվածնի բալոնը, զոհը թթվածնի արտադրամասի 40-ամյա աշխատակիցն է: