Արմեն Սարգսյանը Մանվել Բադեյանին դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին որոշում է ստորագրել. նոր նշանակում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մանվել Բադեյանին Քուվեյթում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Մանվել Բադեյանին հետ կանչել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ):

Տեսանյութեր

Լրահոս