ՌԴ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ-ում ամերիկյան կենսալաբորատորիաներ. Արսեն Գասպարյան

ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ են այցելել ՀՀ-ում ամերիկյան կենսալաբորատորիաներ։ Այս մասին այսօր Մոսկվա-Երևան-Աստանա-Մինսկ տեսամիացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։

«Ռուս մասնագետներն այդ լաբորատորիաներն այցելել էին նաև 2017 թ.-ին։ Այս տարվա օգոստոսին կազմակերպվեց ՌԴ ՊՆ ներկայացուցիչների երկրորդ այցը Երևանի և Գյումրիի լաբորատորիաներ»,- ասաց Գասպարյանը։

Ըստ նրա՝ կենսալաբորատորիաների աշխատանքը միտված է գյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում անվտանգության բարձրացմանը։ Ա. Գասպարյանը հավաստեց, որ որևէ խնդիր այդ հարցի հետ կապված չկա, հակառակը՝ կա լիարժեք փոխըմբռնում. «Դա վերաբերում է ոչ միայն Երևանին և Մոսկվային։ Ես կարծում եմ՝ ԱՄՆ-ը ըմբռնումով է մոտենում այս հարցին»։

 

 

Տեսանյութեր

Լրահոս