Վ.Բաղդասարյանը նշեց, որ որքան էլ իշխանությունը վայելի ժողովրդի համակրանքը, ինքը չի պատկերացնում, որ հրապարակում կարելի է հավաքել ժողովրդին ու որոշել, որ ազատագրված տարածները վերադարձնում են. «Գրավյալ տարածքներ մենք չունենք, և վերադարձնելու հարց չի քննարկվում: Մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ ԼՂ ինքնորոշման ճանաչում, և հետո գնա բանակցային փուլ: Թե ինչպիսի պայմաններ կառաջարկվի բանակցային փուլում, չեմ կարող ասել, որովհետև դրա հանգուցալուծումն առայժմ անտեսանելի է»:
Հոկտեմբերի 26-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ:
ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հոկտեմբերի 26-ին ստորագրել են երկու երկրների համապարփակ համագործակցության 50 համաձայնագիր:
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Կարաչենցովի հետ հրաժեշտը, որը մահացել է Մոսկվայում հոկտեմբերի 26-ին՝ իր 74-ամյակից մեկ օր առաջ, կկայանա հոկտեմբերի 29-ին «Լենկոմ»-ում:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 10:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 26 շենքի բակում գտնվող ծառի մի մասը քամուց կոտրվել, ընկել է՝ փակելով շենքի մուտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ջո՛ն, առայժմ պարզ չէ Երևանում աղվեսային ոճով արտահայտած քո այն մտքի բուն նպատակը, թե «Հայաստանի նոր իշխանությունը, եթե Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով մեծ մանդատ ստանա, ապա դա լավ հնարավորություն կլինի կարգավորման հարցում վճռական քայլերի համար, հավելելով, որ, եթե համապատասխան պատրաստակամություն լինի, հարկավոր է նման մոտեցման վերաբերյալ աշխատել նաև ադրբեջանական կողմի հետ»:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցության և ջանքերի շնորհիվ հոկտեմբերի 10-ին ՀԱՀ-ն համաձայնագիր է ստորագրել ՄՍՀ-ի հետ՝ 200 հազար ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ (ՄՍՀՀ) ստեղծելու մասին:
ՀՅԴ Գերագույն մարմին ժողովում որոշվել է՝ ՀՅԴ-ն մասնակցելու է դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին որպես ընդդիմություն: Այս մասին այսօր ԱԺ ճեպազույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Կարծում եմ՝ սեփական փորձով արդեն համոզվել եք, որ ամբոխահաճ հռետորաբանությունը արդյունավետ, բայց ժամանակավոր միջոց է: Դրան անպայման հետեւում է իրականությանն առերեսվելու հրամայականը:
15 000 դրամի համար բռնություն է գործադրել:
75 տարեկան հասակում ԱՄՆ-ում վախճանվել է ամերիկացի երգիչ եւ երգերի հեղինակ Թոնի Ջո Ուայթը:
«Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ եղած Ընտրական օրենսգրքով, եթե օրենքը գործում է և ցանկացած ընտրախախտման փորձ պատժելի է, որևէ ընտրական կեղծիք անհնար է տեղի ունենա: Հետևաբար՝ եթե կառավարությունը նույնիսկ չհասցնի ցուցակները մաքրել և այլն, ես այդտեղ մեծ խնդիր չեմ տեսնում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությամբ (ԷՎՊՀ) վարակվածների թիվը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հյուսիսային Կիվու եւ Իտուրի նահանգներում հուլիսի վերջից ի վեր գերազանցել է 250-ը, նրանցից 162-ը մահացել են, իսկ 67-ն ապաքինվել:
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը չափազանց կարևոր և հեռուն գնացող է, ուստի պատահական չէ, որ նա տարածաշրջանային այց է կատարում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 09:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի մետրոյի Երիտասարդական կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այն մարդիկ, ովքեր լափում են գյուղացուն հատկացված գումարները, հետո գալիս նախարար են դառնում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Հայաստանի Ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել «զինագործների» հերթական հաղթանակից հետո:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բացառում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած կաշաքի գործով կալանավորվելիք պատգամավորը Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցությունից է:
Հոկտեմբերի 26-ին` իր 74-ամյակից մեկ օր առաջ, Մոսկվայում մահացել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը:
Կրեմլում հումորով են վերաբերվել The New York Times թերթի այն հրապարակմանը, թե Ռուսաստանի հատուկ ծառայություններն իբր գաղտնալսում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական հեռախոսը:
Թուրք սյունակագիր Էրթյուրք Թյուրքերը վերլուծական հոդված է հրապարակել Նորվեգիայում հոկտեմբերի 25-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի երկրների համատեղ զորավարժության մասին։ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, նույնպես մասնակցում է այդ զորավարժությանը։
Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի թիմը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Իռլանդիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները, ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին):
Կուբանում տեղատարափներից առաջացած հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է վեցի:
Թուրքական ոստիկանությունն Ադանայի նահանգում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում «Ւսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից նախապատրաստվող ահաբեկչություն է կանխել:
Թուրքիայի Օրդու նահանգի Ունյե շրջանում վթարի է ենթարկվել բեռնատար մեքենա, որը պատրաստվում էր մուտք գործել Հայաստան։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը դադարեցնում է առնվազն 24 F-35 բազմագործառական կործանիչ-ռմբակոծիչների թռիչքները, որպեսզի վերացնի անսարքությունները վառելիքի մատուցման համակարգում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նորքի զինված խմբի գործով փաստաբան Գիվի Հովհաննիսյանի համար ևս անհասկանալի է, թե ինչու համաներումը որևէ կերպ չի տարածվում իրենց պաշտպանյալների վրա, մինչդեռ համաներման նախագծում «Սասնա ծռեր»-ին հատուկ գլուխ է նվիրվել։
Հոգեբուժարանում պահվող անձի մերձավոր ազգականը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգել է, որ իր հարազատն առանց բավարար հիմքերի և իր կամքին հակառակ պահվում է հոգեբուժական կազմակերպությունում:
Չինաստանի Չունցին քաղաքում խոհանոցի դանակով զինված կինը վերքեր հասցրել մանկապարտեզի 14 սաների: