Հաշվի առնելով էլեկտրական շարժիչներով աշխատող տրանսպորտի ոլորտում աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումները և մեր հանրապետությունում առկա էներգետիկ հնարավորությունները՝ ժամանակն է, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկենք նաև մենք՝ ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ և մեխանիզմներ:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին Ալմաթիում կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 45 տարեկան կնոջ ինքնասպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես Ադրբեջանում այնպես էլ Հայաստանում Բոլթոնը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, որոնց վերաբերյալ 168.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։
Լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունը վաղօրոք ծրագրված է եղել:
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Քաղաքականությունն այսօր»-ին պատմել է հակահեղափոխության ծիլերի, քաղաքացիական պատերազմի ուրվականի, Մուսոլինիի ժառանգության ու այն մասին, թե ինչու ինքը չի վախենում վերածվել վիշապի, երբ կտրի հրեշի գլուխը։
«Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը և գույքը անհատույց կհանձնվի արդարադատության նախարարությանը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած իր նստաշրջանում Ղրիմում ահաբեկչության համար դատապարտված Օլեգ Սենցովին հայտարարել է 2018 թվականի Սախարովի անվան «Հանուն ազատախոհության» մրցանակի դափնեկիր, ում Ուկրաինան համարում է իր քաղաքացին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների եւ խմբակցությունների ղեկավարների հետ:
Այս պահին չեմ կարող կանխատեսել, թե հակամարտող կողմերին զենքի վաճառքն ավելացնելու հարցն ինչպիսին կլինի:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հարցազրույցում արած հայտարարությանը, որ «առանց գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի հնարավոր չէ լուծել Արցախի հիմնահարցը», բոլոր լրատվամիջոցներին հորդորեց, որ ԱՄՆ հեռացող դեսպանի այդ հարցազրույցն ամբողջությամբ թարգմանեն և տարածեն, քանի որ բոլորը տարածում են մեկ նախադասություն՝ հաշվի չառնելով ամբողջական հարցազրույցը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողներին խորհուրդ է տալիս հետաքննություն իրականացնել՝ պարզելու փաստաբանների եկամուտների իրական մեծությունները:
Եթե վարչապետն ընտրվի, և նրա կուսակցությունը ստանա լուրջ աջակցություն, ապա դա հնարավորություն է վճռական քայլեր իրականացնելու համար:
«Բոլթոնը Երևան է եկել Բաքվից, որտեղ նրա արած առանցքային հայտարարություններից մեկն այն էր, որ որևէ նոր բան չի բերել Արցախի կարգավորման գործընթացի վերաբերյալ և չի եկել դասախոսություններ կարդալու»:
Կառավարության որոշմամբ Նոր Նորքի երկրորդ զանգվածում Մոլդովական 29/4 և 29/5 հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի նկուղային ու առաջին հարկերում բնակվող ՀՀ քաղաքացիներին կնվիրաբերվի իրենց կողմից փաստացի զբաղեցված բնակելի տարածքները: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում նրանց հետ կնքվեն բնակարանների նվիրատվության պայմանագրեր:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի Թբիլիսի քաղաքից Երևան են տեղափոխել 1976 թ. ծնված Վարդան Ա.-ին։
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հերքում է, որ իր կողմից որևէ ճնշում է եղել Անի և Ուրցաձոր համայնքների ղեկավարների վրա, որպեսզի նրանք հրաժարական տան։
Եթե դիտարկենք պարոն Բոլթոնի բոլոր հանդիպումները՝ սկսած Մոսկվայից, ապա կտեսնենք, որ հիմնական թեման տարածաշրջանն է. հիմնականում խոսքն Իրանի մասին է։ Գիտենք, որ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ը այլ հարցեր ունի՝ կապված միջին հեռավորությամբ հրթիռների հետ , սա առանձին հարց է և ուղղակի ձևով մեզ հետ չի առնչվում։
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ yerevan.today-ի խուզարկության գործով։ Փաստաբան Արմեն Ֆեռոյանը նախքան նիստը հանդիպեց լրագրողներին։ Նրա
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հնարավորություն չի տեսնում սահմանին կուտակված աջ ղեկով մեքենաների՝ որպես տրանսպորտային միջոց Հայաստան ներմուծման համար, սակայն հնարավոր է համարում դրանց՝ որպես պահեստամասեր, ներմուծումը։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առեւտրական սուր դեֆիցիտը համարել է վրացական տնտեսության «Աքիլեսյան գարշապարը»։
«Ցանկացած երկրի դեպքում ռազմական բնույթի մասնակցությունը Սիրիայում կլինի սխալ, քանի որ այնտեղ արդեն 7-8 հակամարտող կողմ կա»,-ասաց նա:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Անահիտ Պ.-ն։
Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ հոկտեմբերի 29-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստը կմեկնարկի ժամը 14:00-ին:
Բացառված չէ, որ նման ծայրահեղ քայլի է գնացել դրանց ազդեցության տակ։
Հոկտեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ։ Հոկտեմբերի 26-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին համաներման փաստաթուղթ է ստորագրել, որը վերաբերել է 57 դատապարտյալների:
2018թ. հոկտեմբերի 25-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում կայացավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։
94 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի կինոդերասան Ջեյմս Քարենը: