
Մահացել է Նիկոլայ Կարաչենցովը

Հոկտեմբերի 26-ին` իր 74-ամյակից մեկ օր առաջ, Մոսկվայում մահացել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա որդին՝ Անդրեյ Կարաչենցովը:
«Այո, մենք հաստատում ենք: Դա պատահեց Մոսկվայի 62-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, առավոտյան ութն անց 50-ին»,- ասել է նա:
«Նիկոլայ Պետրոիչը մահացել է այսօր»,- գործակալությանը հավաստել էդերասանի կինը՝ Լյուդմիլա Պորգինան: Նա հավելել է, որ այժմ լուծվելու է հուղարկավորման եւ հրաժեշտ հարցը:
Կարաչենցովը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են` «Ավագ որդին», «Շունը խոտի դեզի վրա», «Սպիտակ շաղեր», «Մարդը Կապուցինների ծառուղուց» կինոնկարները: Նրա խաղացանկում շատ են թատերական աշխատանքները, ներառյալ «Յունոնան եւ Ավոսը»: 2005 թվականի փետրվարին արտիստը ավտովթարի էր ենթարկվել, ինչի հետեւաքով ծանրագույն գանգուղեղային վնասվածք էր ստացել: