Վթար մետրոյի Երիտասարդական կայարանի մոտ. կան վիրավորներ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 09:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի մետրոյի Երիտասարդական կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Հ. Բ.) և «Mercedes C180» մակնիշերի (վարորդը՝ Ա. Փ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղափոխել են հիվանդանոց:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031