Բաժիններ՝

Մխիթարյանի գրառումը` «Արսենալ»-ի հերթական հաղթանակից հետո

Հայաստանի Ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել «զինագործների» հերթական հաղթանակից հետո:

«11 անընդմեջ հաղթանակ, հրաշալի թիմային աշխատանք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Արսենալ»-ը արտագնա խաղում մրցեց Լիսաբոնի «Սպորտինգ»-ի հետ: Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ հնարավորություն ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն չհաջողեցին: Մեկնարկային 45 րոպեներին հավասար պայքար էր ծավալվել: Երկրորդ կեսում՝ 78-րդ րոպեին, «զինագործներին» առաջ մղեց Դենի Ուելբեկը, ով բացեց խաղի հաշիվը: Ի վերջո լոնդոնյան ակումբը հաղթեց նվազագույն հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031