«4 քրեական գործը վրան՝ մարդը դառնում է նախարար. հայ ժողովրդի պատմության մեջ նման բան չի եղել». Հրաչ Բերբերյան

«Այն մարդիկ, ովքեր լափում են գյուղացուն հատկացված գումարները, հետո գալիս նախարար են դառնում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

168.am-ը խնդրեց հստակեցնել՝ նոր գյուղնախարարի՞ն նկատի ունի, սակայն, մեր զրուցակիցը հրաժարվեց կոնկրետ անուն նշել. «Համենայնդեպս, ես գիտեմ նախարար, որ 4 քրեական գործով հետաքննվում է, բայց նշանակվում է նախարար»։

Թե ո՞ր ոլորտի նախարար է 4 քրեական գործով հետաքննվում՝ հարցին, Բերբերյանը ևս հրաժարվեց պատասխանել՝ ընդգծելով, որ երբ ժամանակը գա՝ կբացահայտի.

«Հայ ժողովրդի պատմության մեջ նման բան չի եղել, որ քրեական գործերը վրան՝ մարդը դառնա նախարար։ Այսինքն՝ պետք է հանցագործ լինե՞ս, որ այս երկրում պաշտոն ստանաս»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031