ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով մահացել են Թուրքիա անցնել փորձող ներգաղթյալներ:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շիրակում տեղաց առաջին ձյունը։ Աշոցք 26․10․2018
Ես չեմ կարողանում պատկերացնել, թե որտեղից վարչապետի մոտ նման ինֆորմացիա, որ այստեղ մարդկանց ուղղորդել են։ Իրեն երևի սխալ ինֆորմացիաներ են տալիս, չեմ կարող պատկերացնել։ 10500 մարդուն ուղղորդե՞լ ենք, ինչպե՞ս։ Չի կարող։ Նորմալ, օրինական, ազատ, գիտակցված ընտրություններ են տեղի ունեցել Կապանում։
«Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունն ընդհանուր առմամբ 84 գնացք է չեղարկել Կրասնոդարի երկրամասում տարերքի հետեւանքների պատճառով, որտեղ ջրի տակ են անցել երկաթուղային ճանապարհները:
ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ Ռ. Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է: Այս մասին 168.am- ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ․ Բոլթոնը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի՝ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի», որովհետև, ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 18-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Մեն կղզու մրցաշարում:
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդարականի այցը տարածաշրջան՝ իր երկրի եւ բնականաբար Երեւանի, Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների զարգացման էր միտում եւ այդ երկրներին ուղղակի կամ անուղղակի ուղերձներ էր փոխանցում։
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում բազմիցս եղել է անդրադարձ այն մասին, որ մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ դուրս են գալիս աշխատանքից՝ իրենց իսկ դիմումի համաձայն:
Հունաստանում տեղի ունեցած 6,4 մագնիտուդով ուժգին երկրաշարժը բազմաթիվ շենքեր է վնասել Զակինտոս կղզում, մարդիկ չեն տուժել:
Թուրքիայի ծովափնյա Դիդիմլի քաղաքի մոտ գտնվող ջրերում՝ 65 կմ խորության վրա, հայտնաբերվել է 18-րդ դարում խորտակված ռուսական ռազմանավ։
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանությունը դեռ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը չլուծած, արդեն սկսել է ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկելու համար կոնկրետ անուններ շրջանառել:
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատմում է հայ-ռուսական ավելի լավացած հարաբերությունների մասին, ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվող հայերը, այսպես ասած, խոպանչիները, հայտնվել են անելանելի վիճակում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը շարունակում է իր տարօրինակ առաջարկներով զայրացնել աջ ղեկով մեքենա ներկրողներին:
«Վերածնունդ» երիտասարդական ավանի մի խումբ շահառուներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գարեգին Բաղրամյանը, սակայն նա եւս այս պաշտոնին երկար չի մնա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախապես որոշված էր, որ «Համաներում հայտարարելու մասին» որոշման նախագիծը պետք է քննարկվեր հոկտեմբերի 29-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում, սակայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ «Համաներման մասին» հարցով նոր արտահերթ հրավիրվի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ Դավթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրը՝ Հանրապետական հիվանդանոցի ծննդատան բժշկուհի Լուիզա Խաչատրյանը: Թե որն է բժշկուհու քայլի պատճառը, դեռևս պարզ չէ:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Մուշեղ Մանասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հոկտեմբերի 26-ին` ժամը 01:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում այրվում է ավտոմեքենա:
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններին չափազանց կարճ ժամանակ է մնացել, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հանդիպել կուսակցության պատգամավորական խմբակցության անդամների հետ եւ քննարկել խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված հարցերը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանին հավատարմության երդում տալուց հետո նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ գործող՝ գաղտնալսումների հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը չեն կայանում, թեպետ ի սկզբանե որոշվել էր ամեն չորեքշաբթի նիստ գումարել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դեռ հայտնի չէ՝ հին, թե նոր ԸՕ-ով են ուժերը գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սակայն կուսակցություններում արդեն սկսել են կազմել ընտրացուցակները։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՔՊ-ում եւ մերձիշխանական շրջանակներում խորանում է միմյանց նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը ոչ միայն փոխվարչապետների եւ ոլորտային պատասխանատուների մակարդակով, այլեւ «սորոսյան ընտանիքի»։
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ «Տարոն» ընկերության միջեւ արդեն քսան տարի շարունակվող դատական հակամարտությունը, կարծես թե, վերջ չունի: Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկան ավելի քան 20 տարի է, ինչ կալանքի տակ է գտնվում:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ջոն Բոլթոնը, թվում էր, առաջին հերթին ՀՀ Անվտանգության խորհրդի եւ նրա նախագահի՝ Արմեն Գրիգորյանի «հյուրը» պետք է լիներ, սակայն ամերիկյան կողմի վերապահումները՝ Գրիգորյանի անձի հետ կապված, այս այցի ժամանակ էլ են դրսեւորվել։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե նոր Հայաստանում լկտիությունը տեղ չունի, եւ նոր Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ, իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում: