
Նիկոլայ Կարաչենցովի հետ հրաժեշտը կկայանա հոկտեմբերի 29-ին «Լենկոմ»-ում

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Կարաչենցովի հետ հրաժեշտը, որը մահացել է Մոսկվայում հոկտեմբերի 26-ին՝ իր 74-ամյակից մեկ օր առաջ, կկայանա հոկտեմբերի 29-ին «Լենկոմ»-ում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը:
«Բնականաբար, Նիկոլայ Կարաչենցովի հետ հրաժեշտը կկայանա մեր թատրոնում՝ «Լենկոմ»-ի բեմում, հոկտեմբերի 29-ին»,- ասել է Վարշավերը: Նրա խոսքով՝ այժմ ինքնը գնում է թատրոն, որտեղ կլուծվի հուղարկավորման հարցը: Նիկոլայ Կարաչենցովը առավել մեծ ժողովրդականություն վայելող ռուս դերասանններից մեկն է: Նա նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են` «Ավագ որդին», «Շունը խոտի դեզի վրա», «Սպիտակ շաղեր», «Մարդը Կապուցինների ծառուղուց» կինոնկարները: Նրա խաղացանկում շատ են թատերական աշխատանքները, ներառյալ «Յունոնան եւ Ավոսը»:
Գրեթե 12 տարի առաջ՝ 2005 թվականի լույս փետրվարի 28-ի գիշերը, արտիստը ավտովթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով ծանրագույն գանգուղեղային վնասվածք էր ստացել: