Փաշինյանը չափազանց լավ է տիրապետում քննվող գործերի մանրամասներին, ինչը անհանգստացնող է. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բացառում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած կաշաքի գործով կալանավորվելիք պատգամավորը Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցությունից է:

«Եթե այդպիսի բան լիներ մեզ մոտ, մենք վաղուց կիմանայինք: Ես ամբողջությամբ բացառում եմ, որ դա կարող է վերաբերել մեր խմբակցության որևէ անդամի»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա:

Ըստ Ռուստամյանի՝ մանդատը չպետք է դառնա հնարավորություն՝ ոչ անօրինական գործունեություն ծավալելու համար. «Եթե ներկայացվի համապատասխան գործ, տեղեկություն և, եթե համոզվենք, որ դա ճիշտ է, մենք երբեք չենք խոչընդոտի, որ քննությունն ամբողջական լիարժեք իրականացվի»:

Ա.Ռուստամյանը նկատեց, որ Փաշինյանը չափազանց լավ է տիրապետում քննվող գործերի մանրամասներին, ինչը անհանգստացնող է:

Թե ո՞վ է այդ պատգամավորը, Ա.Ռուստամյանը հրաժարվեց վարկածներ առաջ քաշել. «Դա անշնորհակալ գործ է լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031