Բաժիններ՝

Որպես ամբար, ախոռ և բրնձի գործարան օգտագործված հայկական եկեղեցին ավերման եզրին է

Դիարբեքիրի պատմական հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին ավերման եզրին է։  Իր պատմության ընթացքում պատմական կառույցը ծառայեցվել է որպես հացահատիկի ամբար, ախոռ։ Իսկ ամենավերջում եկեղեցին որոշ ժամանակ օգտագործվել է որպես անմշակ բրնձի գործարան, որի պատճառով ստացել է «Չելթիք քիլիսեսի» («Անմշակ բրնձի եկեղեցի») անվանումը։

Դիարբեքիրի Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող եկեղեցին նախկինում կաթոլիկ հայերի հավաքատեղին է եղել։ Այն հայտնի է նաև «Խդըր –Էլիաս» անունով։

Գրավոր աղբյուրներում Սուրբ Սարգիս եկեղեցու կառուցման տարեթվի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան, եկեղեցու տարածքում էլ որևէ արձանագրություն չի պահպանվել։ Սակայն հատակագծից և որոշ ճարտարապետական առանձնահատկություններից ելնելով՝ որոշ աղբյուրներ ենթադրում են, որ եկեղեցին 16-րդ դարի կառույց է։

Մաքս Ֆոն Բերխեմի «Ամիդա» (Դիարբեքիր) կոչվող գրքի համաձայն՝ եկեղեցին կառուցվել է 1515թ․՝ Դիարբեքիրի բնակիչ օսմանահպատակ հայերի կողմից և կոչվել «Սուրբ Սարգիս»։

Ինճիճյանի կողմից 19-րդ դարում հրապարակված մի աշխատությունում խոսվում է քարաշեն, հնգախորան հայկական եկեղեցու մասին, իսկ Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչ, պատմաբան Գաբրիել Աքյուզը այս եկեղեցու համար օգտագործում է Մոր Դումյանա անունը։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս