Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր ղեկավարը կդառնա Animal Planet-ի նախագահ Սյուզաննա Դինեյջը
Անգլիայի Պրեմիեր լիգայի գործադիր կոմիտեն ընտրել է կազմակերպության նոր գործադիր տնօրենին: Պաշտոնը կզբաղեցնի Animal Planet հեռուստաընկերության ղեկավար Սյուզաննա Դինեյջը:
«Ես ուրախ եմ այս ֆանտաստիկ պաշտոնը ստանալու կապակցությամբ: Պրեմիեր լիգան մեծ նշանակություն ունի շատ մարդկանց համար: Այն ներկայացնում է պրոֆեսիոնալ սպորտի գագաթնակետը: Նման դինամիկ և ոգեշնչող կազմակերպություն գլխավորելու հնարավորությունը մեծ պատիվ է»,- նշանակումը մեկնաբանել է Դինեյջը:
Սյուզաննան աշխատանքի կանցնի 2019 թվականի սկզբին: Պրեմիեր լիգայի նախկին գործադիր տնօրեն Ռիչարդ Սքուդամորը, ով 1999 թվականից ի վեր գլխավորել է առաջնությունը, կհեռանա 2018 թվականի դեկտեմբերին:
Դինեյջն աշխատել է Animal Planet-ում 2009 թվականից և կդառնա խոշոր ֆուտբոլային լիգայի առաջին կին ղեկավարը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը