Ուրցաձորում փետրվարի 17-ին կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում 2019 թվականի փետրվարի 17-ին կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Այդ մասին որոշումն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 15-ի նիստի օրակարգում:

Համայնքի արդեն նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Ռաֆիկ Անդրեասյանը 2018 թվականի հոկտեմբերի 9-ին հրաժարական է ներկայացրել:

Ռաֆիկ Անդրեասյանի դեմ համայնքում վերջերս տեղի էին ունենում բողոքի ակցիաներ, որոնց արդյունքում էլ վերջինս հրաժարական է ներկայացրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930