Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 12-ի որոշմամբ հաստավել է Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որում ներառված չէ իմ անունը:
Թուրքական «Yeni mesaj» ազգայնական թերթի սյունակագիր, վերլուծաբան Յուսուֆ Քարաջան «ԱՄՆ-ի հայկական խաղը Թուրքիայի հետ» հոդվածում պնդել է, որ սիրիական հակամարտության հետևանքով Թուրքիա եկած սիրիացի փախստականների շարքերում բազմաթիվ լրտեսներ կարող են լինել:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանին, չնայած մեծ ցանկությանը և ջանքերին, այնուամենայնիվ չի հաջողվել երկկողմ հանդիպում ունենալ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար, բանակի գեներալ Նիկոլայ Պատրուշևի հետ։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ իր պաշտոնավարման շարունակականության հարցը չի քննարկել: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դ.Անանյանը, դա չի նշանակում, որ ինքն անփոխարինելի է:
Brexit-ի գործերի բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել, հայտարարելով, որ չի կարող պաշտպանել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի կողմից առաջարկվող գործարքի նախագիծը:
Կառավարության որոշմամբ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն և «Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն հանվեցին 2017-2020 թթ. մասնավորեցման ցանկից:
«ՊԵԿ համապատասխան ծառայությունը կարելի է շատ արդյունավետ կազմակերպել: Այսինքն՝ մենք որոշակի առումով մեր մեղքը վերցնում ենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Արարատյան մաքսատանը ավտոմեքենաների մաքսազերծման համար ստեղծված կուտակվող հերթերին:
Blognews.am-ի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կյանքի խոսք» աղանդը՝ Վարչապետի օգնականի օժանդակությամբ, քրեական գործի հարուցում է հրահրել BlogNews.am-ի նկատմամբ
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Ցինցինատիի մրցաշարում երկրորդն է:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ՊԵԿ-ը կատարում է «պլանային» ստուգումներ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ընկերությունում հայտնաբերված չարաշահումների խնդրին:
«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այս տարեշրջանում առաջին ձյունն է տեղացել Տաբախմելայում եւ Ցխնեթիում՝ Թբիլիսիի արվարձանում:
Ձեզ ուղղված իմ առաջին նամակը Դուք վերահասցեագրել էիք ՀՀ մշակույթի նախարարությանը, այսինքն այն գերատեսչություն, որի ավերիչ գործունեությունից մենք այս պահին ստիպված ենք պաշտպանել մեր ազգային հարստությունը՝ Քարահունջը: Որքանո՞վ է օրինաչափ, որ քաղաքացիները, իրենց գործերը մի կողմ դրած ամիսներ շարունակ պետք է պայքարեն մի կողմից ավերողների, մյուս կողմից՝ պաշտոնյաների դեմ՝ հանուն ազգային և միջազգային արժեքների պահպանության, երբ ամեն մի օրը նոր վնասներ է բերում ճանաչված հնավայրին:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի Ջիբրալթար-Հայաստան խաղի բոլոր տոմսերը սպառվել են:
«Այդ պահին հայտվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի անդամներն ու արգելեցին երթ անել և ասացին, որ իրենք ուրիշ որոշում ունեն։ Այդ ժամանակ ես Աֆյանին ու Գիզիրյանին ասացի, որ խոսակցությունը շարունակեն նրանց հետ»։
Բրիտանիայի՝ Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Շեյլեշ Վարան նոյեմբերի 15-ին երկրի կառավարության ղեկավար Թերեզա Մեյին խնդրագիր է ներկայացրել պաշտոնաթողության մասին։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել են մարզի 14-ամյա բնակչուհու հետ սեռական հարաբերություն ունենալու, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները:
Քարահունջի պահպանման քաղաքացիական շարժման մասնակիցների պահանջները` ուղղված ՀՀ Վարչապետին, ՀՀ մշակույթի, ՀՀ գիտության և կրթության, ՀՀ էկոնոմիկայի նախարարություններին՝ Քարահունջի հարցը հանգուցալուծելու նպատակով.
Ցանկանում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու եմ առաջադրվել Լոռու մարզում Հայաստանի հանրապետական կուսակցությունից:
Թուրքիայի հարավում՝ Մերսին նահանգի Անամուռ շրջանում անտառային հրդեհ է բռնկվել:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի կցորդիչով բեռնատարներից:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ժամանել է Ավստրալիայի Դարվին քաղաք, որպեսզի առաջին անգամ ներողություն խնդրի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի հոծախումբ ռմբակոծումների համար:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նոյեմբերի 15-ին հայտարարել է, որ Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի համաձայնեցման աշխատանքի ավարտին նվիրված ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը պետք է տեղի ունենա նոյեմբերի 25-ին։
«Ինձ համար անսպասելի չէր, որ ես կլինեմ Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում, թեպետ առաջարկություն ես ստացել եմ կիրակի օրը, բայց այն, ինչ կատարվեց և կատարվում է Հայաստանում, ամենաառաջին օրվանից իմ խորը մտահոգության առիթն է եղել։ Ես նույնիսկ հրապարակայնորեն չեմ թաքցրել, որ այն, ինչ անվանվում է հեղափոխություն, իրականում հեղաշրջում էր»:
Բռնցքամարտի Հայաստանի կանանց թիմն արդեն Հնդկաստանում է, որտեղ մեկնարկում է աշխարհի առաջնությունը:
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԶԼՄ մի քանի ղեկավարների բաց նամակի և հրապարակումների վերաբերյալ:
Նոյեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում աշխատանքն է սկսել յոթերորդ միջազգային մշակութային համաժողովը:
«Ապրիլին հաջողվեց կասեցնել լայնածավալ հարձակումը, քանի որ միջազգային հանրությունը Ալիևին մի քանի օր ժամանակ էր տվել իր տարածքային հարցերը լուծելու համար, ինչը նա չկարողացավ կատարել։ Դրանից հետո նրան ստիպեցին զինադադար կնքել»,- armdaily.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Դավիթ Շահնազարյան՝ հավելելով, թե նախկին իշխանությունների հասցերին տարածքային կորուստների մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ներկայիս իշխանությունները թող խոսեն վերջին մի քանի ամիսների կորուստների մասին։
Այսօր կառավարության նիստում բացասական եզրակացություն տրվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է լրացում կատարել Ընտանեկան օրենսգրքում և ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջեւ ամուսնությունների կնքման արգելքը: