«Ես չեմ մասնակցելու այս ընտրություններին». Մարտուն Գրիգորյան

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեք անգամ Գյումրուց և Շիրակից ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, տասը տարուց ավելի եղել եմ ԱԺ-ում և խորապես տիրապետել եմ մարզի և քաղաքի խնդիրներին, պատգամավորական մանդատը ծառայեցրել եմ բացառապես քաղաքի, մարզի և ժողովրդի խնդիրներին:

Հոկտեմբերին էլ մանդատը վերցնելով կատարեցի խոստումս՝ քվեարկելով 6-րդ գումարման խորհրդարանի լուծարման օգտին՝ լիարժեք կիսելով այն կարծիքը, որ այս խորհրդարանը չէր ներկայացնում ժողովրդին:

Այս օրերի ընթացքում ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ընտրողներիս, թե՛ թիմակիցներիս հետ, ստացել եմ բազմաթիվ առաջարկություններ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու:

Ունեի բավարար ժամանակ իրավիճակը վերլուծելու և որոշում կայացնելու: Եվ այս ամենով հանդերձ կայացրել եմ վերջնական որոշում. ես չեմ մասնակցելու այս ընտրություններին:

Շարունակելու եմ հասարակական և քաղաքական իմ ակտիվ գործունեությունը Գյումրիում և հնարավորության սահմաններում լինելու եմ գյումրեցիների և շիրակցիների կողքին: Բոլոր քաղաքական ուժերին և վարկանիշային թեկնածուներին մաղթում եմ հաջողություն, իսկ ժողովրդին այս բարդ իրավիճակում՝ գիտակցված ընտրություն:

Խորին շնորհակալությունս իմ բազմահազար ընտրողներին և այն մարդկանց, ովքեր այս օրերին ցանկություն էին հայտնում ինձ կրկին տեսնել խորհրդարանում:
Աստված բոլորիս պահապան»:

Սիրելի գյումրեցիներ, շիրակցիներ, իմ ընտրողներ, համակիրներ, թիմակիցներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, երեք…

Gepostet von Մարտուն Գրիգորյան am Mittwoch, 14. November 2018

Տեսանյութեր

Լրահոս