Լոռու նախկին մարզպետը ՀՀԿ-ի ցուցակով կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը Հանրապետական կուսակցության ցուցակով կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել մասնակցելու դեկտեմբերի 9-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ որպես Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու՝ 9-րդ ընտրատարածքում: Առաջիկա ծրագրերի մասին՝ շուտով», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս