ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում:
Հնդկաստանի ռազմավարական զորքերի հրամանատարությունը փետրվարի 6-ին հերթական անգամ հաջողությամբ փորձարկել է փոքր հեռահարության Agni-I բալիստիկ հրթիռը, որը կարող է միջուկային մարտալիցք կրել:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 6-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։
Հայաստանի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հաշվարկները «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարաններում հատուկ տակտիկական վարժանքների շրջանակներում յուրացնում են բարդ պայմաններում պայմանական հակառակորդի կրակային դիրքերի եւ ռազմական օբյեկտների լուսանկարումն ու տեսանկարահանումը:
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գոհ է երեկ տեղի ունեցած «Ելք» դաշինքի հանրահավաքից: Նա վրդովվեց հարցից, թե ինչո՞ւ դաշինքի ղեկավարները տուն ուղարկեցին հանրահավաքի մասնակիցներին, արդյոք հրաժարվո՞ւմ են փողոցային պայքարից:
Փետրվարի 5-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն վստահ է, որ ընթացիկ տարվա նախագահական ընտրություններում ինքը կլինի այդ պաշտոնի լավագույն թեկնածուն:
Փետրվարի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Ջրաբեր-Աբովյան ճանապարհի միջնամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Փյոնչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հարկադրված է եղել պարտականությունների կատարումից ազատել եւ Օլիմպիադայի անցկացման շրջանից հեռացնել ավելի քան 1,2 հազար պահապանների նորովիրուսային վարակի տարածման պատճառով:
77 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ջոն Մահոնին: Այդ մասին հայտնել է Vulture-ը:
Փետրվարի 6-ին, ժամը 09:14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու 3-րդ անցումում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կտրականապես հրաժարվեց պատասխանել որևէ հարցի` ո՛չ Հարկային օրենսգրքի, ո՛չ ծխախոտի սահմանափակումների վերաբերյալ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Մոլդովայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:
«Իրատես» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո (գուցե զուգադիպություն էր), ՀՅԴ-ն որոշեց, որ ԱԺ-ում նախագահի առաջին փուլով ընտրությունը չպետք է թողնել ԲՀԿ-ի հայեցողությանը, եթե ԲՀԿ-ն կարող է առևտուր անել, ինքն էլ կարող է, բայց` քաղաքակիրթ ու քաղաքական (փորձն իրենն անում է):
Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը փետրվարի 5-ին տեսահոլովակ է զետեղել Twitter-ում Falcon Heavy նոր գերծանր տանող հրթիռի՝ փետրվարի 6-ին պլանավորված առաջին արձակման վերաբերյալ։
Պաշտոնական Թեհրանը դատապարտել է սիրիական Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների իրականացումը:
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել «Գյումրու պետական քոլեջ»-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքի կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 5-ին «ոչ ամերիկյան» ու «դավաճանական» է որակել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների գործողությունները, որոնք չեն ծափահարել անցյալ շաբաթ Կոնգրեսի առջեւ «Երկրի դրության մասին» ուղերձով իր առաջին ելույթի ժամանակ:
««Ծառուկյան» խմբակցությունը ներկայացրել էր Ընտրական օրենսգրքում փոփոխություն՝ առաջարկելով հանել ռեյտինգային համակարգը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Բիթքոյնի փոխարժեքը փետրվարի 6-ին ցած է ընկել 6 հազար դոլարի նշագծից, ինչի մասին վկայում են Coindesk էլեկտրոնային կրիպտոարժութային բորսայի տվյալները։
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը չի բացառում, որ Կորեայի Հանրապետություն առաջիկա այցի ընթացքում կարող է շփումներ ունենալ ԿԺԴՀ-ի պաշտոնատարների հետ, սակայն անձամբ ինքը նման հանդիպում անցկացնելու առաջարկություն չի արել:
Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք ստորագրահավաք են սկսկում՝ արտահերթ նիստ հրավիրելու համար:
Հաշված օրեր անց Փհենչհանում կվառվի ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի կրակը` ազդարարելով «Սպիտակ խաղերի» մեկնարկը:
«Այսինքն՝ մարդկանց կարծիքը, քաղաքական ելույթները կարող են հարվածի տակ դրվել այս շենքում: Այս քվեարկությամբ դա հաստատվում է»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը շատ քննարկվեց, սակայն Հենրիխի մասին առավել շատ սկսեցին խոսել այն բանից հետո, երբ հայ կիսպաշտպանն առաջին լիարժեք հանդիպումն անցկացրեց «Արսենալի» կազմում:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 95 պատգամավոր: