Բաժիններ՝

Իլոն Մասքը տեսահոլովակ է հրապարակել Twitter-ում Falcon Heavy-ի առաջիկա արձակման մասին

Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը փետրվարի 5-ին տեսահոլովակ է զետեղել Twitter-ում Falcon Heavy նոր գերծանր տանող հրթիռի՝ փետրվարի 6-ին պլանավորված առաջին արձակման վերաբերյալ։

Այնտեղ սխեմատիկ կերպով ցույց են տրված առաջիկա թռիչքի տարբեր փուլերը. մեկնարկը Քանավերալի հրվանդանից, կողային աստիճանների անջատումը, գլխամասի շրջահոսիչի նետումը եւ օգտակար բեռնվածքի՝ Tesla Rodster կարմիր ավտոմոբիլի դուրսբերումն ուղեծիր: Falcon Heavy-ի մեկնարկը նախատեսված է ԱՄՆ-ի արեւելյան ափի ժամանակով 13:30-ին (Երեւանի ժամանակով 22:30-ին):

Հրթիռը կկարողանա ուղեծիր հասցնել գրեթե 64 տոննա բեռ: Դա ավելի քան կրկնակի գերազանցում է մերձակա մրցակցի՝ Delta 4 տանող հրթիռի հնարավորությունները, իսկ գնի առումով այս մեկնարկը երեք անգամ էժան կնստի: Տանող հրթիռի երկու կողային սեգմենտները պետք է վայրէջք կատարեն Քանավերալի հրվանդանում՝ կրկնական օգտագործման համար, իսկ կենտրոնական սեգմենտի առաջին աստիճանը պետք է վայրէջք կատարի Ատլանտյան օվկիանոսում գտնվող հարթակի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս