ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը դեմ է ծխելու արգելքին և առողջապահության նախարարության մշակած օրենքին:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
«Փաստ» թերթը գրում է. «Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի լաբորատորիայի մի շարք աշխատակիցներ ազատման դիմում են ներկայացրել:
Թայվանի ռազմաօդային ուժերի UH-60M Black Hawk սանիտարական ուղղաթիռը ծովն է ընկել Լանյույ կղզու շրջանում։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանն ու իր կինը միասին 140 հազար ԱՄՆ դոլար գումար ունեն, ինչի մասին տեղեկանում ենք նրանց՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրերից:
Մալդիվյան Հանրապետության ոստիկանությունը փետրվարի 6-ին ձերբակալել է երկրի Գերագույն դատարանի երկու դատավորների, այդ թվում՝ դատարանի նախագահ Աբդուլա Սայիդին: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Հայ-շվեյցարական դիվանագիտական հարաբերություններն ունեն բարձր մակարդակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը, ով պաշտոնական այցով Հայաստանում է:
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում զոհված զինծառայող Գոռ Կիրակոսյանն Արմավիրի մարզի Արևիկ համայնքից է: Հունվարի 21–ին՝ ապրիլյան պատերազմի հերոսներից Գոռը կդառնար 22 տարեկան: Գոռը հաց էր տանում երեք օր անհաց մնացած դիրքերի զինվորներին ու զոհվեց:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը շատ է մտահոգել Հայաստանում գործող միջազգային կառույցներին: Նրանք իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել կառավարությանը՝ նշելով, որ ժողովրդավարացման ուղին բռնած երկիրը չի կարող նման հակաժողովրդական որոշում կայացնել:
Փետրվարի 5-ին՝ ժամը 19:39-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի«Քյասպի Սոճի» կոչվող տարածքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանում փետրվարի 6-ին լսումներ կանցկացվեն WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դատարանի ներկայացուցիչը: Ասանժի փաստաբանները խնդրում են չեղյալ հայտարարել նրա ձերբակալման օրդերը:
Փետրվարի 6-ին՝ ժամը 04:25-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում այրվում է տուն:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում ծառայողների ատեստավորման հերթական փուլից «կտրվել» է ԱԺ-ի հնաբնակներից մեկը՝ տեղեկատվական վարչության պետ Մարուսյա Ավետիսյանը՝ ԱԺ-ի «դասատուն», ում գրեթե ամեն օր կարելի է տեսնել ԱԺ հյուրընկալած դպրոցականների կամ ուսանողների շրջայց և «Բաց դաս» կազմակերպելիս։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին երեք տարիներին հետեւողականորեն նվազել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ ՀՀ պետական բյուջե վճարած հարկերը, թեեւ այս կազմակերպությունը շարունակում է գլխավորել հազար խոշոր հարկատուների ցանկը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը չնայած պաշտոնապես չի հայտնել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր համաձայնության մասին, սակայն ակտիվորեն զբաղված է երդմնակալության արարողության նախապատրաստությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լավրովը կիքս է տվել. Ղարաբաղի շփման գոտում դիտորդներ չկան, որ ավելացվեն, Ռուսաստանն ուզում է Դոնբասում խաղաղապահների մասին պայմանավորվել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, չի կարողանում, այդ մասին է, ըստ ամենայնի, խոսքը եղել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձում է նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո պետական կառավարման ողջ լծակները կենտրոնացնել վարչապետի ձեռքում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 06-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիայի նախագահ Էրդողանին է նվիրել բրոնզե մեդալյոն, որի վրա պատկերված են հրեշտակն ու հրեշը: Դա խաղաղության հրեշտակն է, որ խեղդում է պատերազմի հրեշին, մեկնաբանել է իր նվերը Ֆրանցիսկոս պապը:
Սոլթ Լեյք Սիթիի հիվանդանոցում մահացել է միլիարդատեր գործարար, բարերար Ջոն Հանթսման ավագը: Վերջինիս բազմաթիվ մարդասիրական ծրագրեր է իրականացրել Հայաստանում:
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ հաշմանդամների կազմակերպած բողոքի ակցիային:
Փետրվարի 5-ին՝ ժամը 23:10-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Եռաբլրի կամրջի մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով և մեր ձեռքի տակ եղած փաստերից պարզվում է, որ ՊՆ-ի գնումների մեծ մասը կատարում են 3-4 ընկերություններ, որոնք բոլորն էլ պատկանում են ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը վերջերս բացահայտել է, որ մի շարք անձինք կեղծ ավտովթարներ են կազմակերպել, որպեսզի այդկերպ ապահովագրական ընկերություններից որպես փոխհատուցում մեծ գումարներ կորզեն:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող «ՊՆ 0001» եւ նրա թիկնազորի՝ «ՊՆ 101» պետհամարանիշներով մեքենաները փետրվարի 3-ին Երեւանի Աբովյան փողոցում 1 րոպեի ընթացքում երթեւեկության կանոնների 3 խախտում են թույլ տվել:
«Հայկական ժամանակ» թերթը շարունակում է հրապարակել հատվածներ Միխեիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքից։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հարազատները տարին տարվա վրա ավելի են հուսահատվում են չարանում Հայաստանի իշխանության, ընդդիմության, սփյուռքի եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի վրա:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե որքան նախագահի թեկնածուի թիմը ջանում է լռեցնել Արմեն Սարգսյան-Վազգեն Սարգսյան «միջադեպի» մասին վերհուշը, այնքան իշխանական կուլիսներում «զոռ են տալիս» իրենց հիշողությանը` վերհիշելու կատարվածի մանրամասները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Ալիեւը հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու մասին, որը, ըստ հրամանագրի, տեղի կունենա 2018 թվականի ապրիլի 11-ին: